Հովիկ Աբրահամյանը երեքշաբթի ուշ երեկոյան հրաժարվել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։
Երեկոյան տեղի է ունեցել իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում Հայաստանի նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը առաջարկել է Հովիկ Աբրահամյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններին գլխավորել Հանրապետականի նախընտրական շտաբը։
Աբրահամյանը ընդունել է առաջարկը եւ սեփական նախաձեռնությամբ հրաժարվել խորհրդարանի նախագահի պաշտոնից, որպեսզի կենտրոնանա նախընտրական գործընթացների վրա։
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ուշագրավ է, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալիս հիմա, թեեւ ընտրություններին դեռ 5 ամիս ժամանակ կա։ Այլ կերպ ասած՝ նախընտրական շրջանը դեռեւս չի սկսվել, չկան ձեւավորված նախընտրական շտաբներ եւ պարզ չէ, թե ինչո՞ւ է նա հենց հիմա հրաժարական տալիս։
Հովիկ Աբրահամյանը խոստացել է առաջիկայում պարզաբանումներ տալ։
Մինչդեռ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այսպիսով Սերժ Սարգսյանն ազատվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ գործիչ համարվող եւ Ազգային ժողովի խոսնակի պաշտոնին ու լծակներին տիրապետող Հովիկ Աբրահամյանից։
Առայժմ պարզ չէ նաեւ, թե ԱԺ մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը ում թեկնածությունը կառաջադրի Ազգային ժողովի նախագահի թափուր մնացած պաշտոնի համար։ Լուրեր կան, որ շրջանառվում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի թեկնածությունը։