Մատչելիության հղումներ

Թաիլանդի վարչապետը հայտարարել է ջրհեղեղի հետ կապված իրավիճակի բարելավման մասին


Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում իրավիճակը շարունակում լարված մնալ` կապված ջրհեղեղի հետ, սակայն քաղաքի կենտրոնական մասը պաշտպանող ամրությունները դեռ կարողանում են դիմադրել ջրի ճնշմանը:

Չաո Պրայա գետի ջրի մակարդակը հասել էր առավելագույնի, եւ այժմ արդեն սկսել է աստիճանաբար նվազել: Թաիլանդի վարչապետը հայտարարել է, որ իրավիճակը բարելավվել, սակայն միեւնույն ժամանակ բնակչության կոչ է արել զգոն լինել, քանի որ վտանգը դեռ ամբողջովին չի վերացել:

Նախօրեին հազարավոր մարդիկ լքել են Բանգկոկը` հեղեղումներից փրկվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG