Ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հրավիրած հանրահավաքը կենտրոնանալու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդրի շուրջ։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտարարեցին ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները։
«Քանի որ այլեւս Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականն է լինելու Հայ ազգային կոնգրեսի գործունեության նպատակը` այն պատճառով, որ իշխող կոալիցիան, ըստ էության, վիժեցրեց բանակցությունների միջոցով երկրում դեպի ժողովրդավարություն անցում կատարելու այդ մեխանիզմը, հանրահավաքը կենտրոնանալու է այդ խնդրի շուրջ եւ դրան հասնելու ճանապարհների ներկայացման շուրջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Երբ հոկտեմբերի 8-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց 8 օր տեւած շուրջօրյա հանրահավաք-նստացույցերը դադարեցնելու մասին, Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկեց «պահանջված պահին պատրաստ լինել անժամկետ նստացույցի»։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականին հասնելու ուղիներից մեկը լինի այսօր շուրջօրյա անժամկետ հանրահավաքների մեկնարկն ազդարարելը, Մուսինյանը արձագանքեց. - «Այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել, բոլոր հարցերի պատասխանը կտա հանրահավաքը»։ Միաժամանակ, նա շեշտեց, որ «քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել»։
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոչինչ չբացառեց` վերստին հայտարարելով, որ Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականի պահանջն այսուհետ իրենց միակ կարգախոսն է։
«Իշխանությունները ոչ մի խնդիր չեն լուծել, նրանք տապալված են, ըստ էության, բոլոր ուղղություններով, արդեն իրենց ներսում էլ է սկսվել կռիվ, նրանք, ըստ էության, ոչ մի հարց չլուծելով միայն խորացնում են այն վիճակը, որ Հայաստանում տիրում է արդեն մի քանի տարի` դա համատարած կոռուպցիան է, օլիգարխիայի այս սպասարկումը, պետական մեքենան զավթված է օլիգարխիայի կողմից», - ասաց Զուրաբյանը` շարունակելով. - «Եվ դրանց զսպելու եւ դրանց ապօրինի իշխանության վերջը տալու միակ ձեւը համաժողովրդական համախմբված շարժմամբ Սերժ Սարգսյանի հրաժարական պարտադրելն է եւ հետո արդար եւ ազատ ընտրություններով Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորումը` մի իշխանություն, որը կզգա ժողովրդի շունչը իր թիկունքում եւ կստանա ժողովրդից մանդատ այս օլիգարխիկ, կլեպտոկրատիկ, քրեապետական ռեժիմը կազմաքանդելու համար»։
«Սերժ Սարգսյանի հրաժարականը ինքնանպատակ չէ, դա ընդամենը միջոց է` միջոց, որով Հայաստանը կբռնի ժողովրդավարության ուղին», - հայտարարեց ՀԱԿ-ի համակարգողը։
Հոկտեմբերի 8-ին ազդարարելով ՀԱԿ-ի հանրահավաք-նստացույցերի ավարտը` Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե այսուհետ իրենց գլխավոր, հիմնական, միակ լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։