Վաշինգտոնը չի պատրաստվում հրաժարվել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման գաղափարից: Այս մասին «Ամերիկայի ձայնի» պարսկական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը անհրաժեշտություն է, բայց մենք ցանկանում են այդ ամենն այնպես կյանքի կոչել, որպեսզի դա չվնասի իրանցի ժողովրդին»,-նշում է Հիլարի Քլինթոնը:
Նրա խոսքով Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի սաստկացման մի քանի պատճառ կա, այդ թվում Թեհրանի կողմից իրականացվող միջուկային ծրագիրն ու Իրանում, մարդու հիմնարար իրավունքների լայնամաշտաբ խախտումները:
«Ես համոզված եմ, որ Իրանում բռնապետություն է եւ այժմ այն վերածվում է ռազմական դիկտատուրայի» ,- նշում է Քլինթոնը։
Պետքարտուղարության ղեկավարի խոսքով, սակայն, վերջին կաթիլը, որ ստիպեց Վաշինգտոնին ակտիվորեն խորհել նոր պատժամիջոցների մասին, Միացյալ Նահանգներում բացահայտված դավադրությունն էր:
Ամերիկյան հատուկ ծառայությունները պնդում են, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները մահափորձ էին ծրագրում Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ:
«Մենք բավական համոզիչ ապացույցներ ունենք, որոնց մի մասն արդեն իսկ հրապարակվել է: Ապացույցները մեզ տրամադրել են թե՛ ձերբակալված ԱՄՆ քաղաքացին, որը իրանական ծագում ուներ, եւ թե՛ մեր հատուկ ծառայությունների գաղտնի գործակալը, որը եւ հստակորեն մեզ ասել է, որ ձերբակալված իրանցին փորձել է մարդասպան վարձել այդ մահափորձն իրականացնելու համար»,- նշում է Քլինթոնը:
Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով, ամերիկյան իշխանությունները պաշտոնական Թեհրանից հստակ պահանջներ ունեն, կապված այս դավադրության հետ․ - «Մենք ուզում ենք, որպեսզի Իրանը հստակորեն համագործակցի ՄԱԿ-ի հետ, այդ կառույցի կողմից իրականցվող հետաքննության շրջանակներում: Մեր ցանկությունն է, որպեսզի Իրանը խորապես հետաքննի այս ամենը, եւ հանձնի երկրորդ կասկածյալին, որը հատուկ ծառայությունների «Ալ-Քուդս» կոչվող ստորաբաժանման անդամ է»:
Ակնհայտ է, որ այս ամենը ստիպում է Հիլարի Քլինթոնին հանդես գալ հայտարարություններով, որոնք այնքան էլ բնորոշ չեն դիվանագետներին։
«Մենք ուզում ենք, որպեսզի վարչակազմը փոխվի, որպեսզի Իրանի կառավարությունը սկսի հարգել մարդու իրավունքները եւ սեփական ժողովրդի ցանկությունները: Ամերիկան ցանկանում է հարաբերություններ հաստատել Իրանի հետ՝ թերթելով անցյալի էջը»,- պնդում է ամերիկյան պետքարտուղարության ղեկավարը՝ հավելելով, սակայն, որ քանի դեռ դա հնարավոր չէ Միացյալ Նահանգները որոշել են միանգամայն նոր մարտավարություն որդեգրել։
«Թեեւ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, որոշել ենք Թեհրանում վիրտուալ դեսպանություն բացել: Կայքէջը պատրաստ կլինի մինչեւ տարվերջ», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։
Քլինթոնի խոսքով «ցանցային դեսպանատունը» հնարավորության կտա շարքային իրանցիներին, նախեւառաջ ուսանողներին, ուղղակի կապ հաստատել ամերիկացիների հետ՝ տարբեր ծրագրերի շրջանակում ուսման նպատակով մեկնելով Միացյալ Նահանգներ: