Մատչելիության հղումներ

«Հարավկովկասյան երկաթուղին» տրանսպորտային ծառայությունների կենտրոն բացեց


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում այսօր բացվեց տրանսպորտային ծառայությունների կենտրոն։ Ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը, թույլ է տալու էապես բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը ավելի սերտ համագործակցել ոչ միայն խոշոր, այլ նաեւ միջին հաճախորդների՝ անհատ բեռնափոխադրողների հետ։

Նոր կառույցը տրանսպորտային ծառայությունների ողջ տեսականին հաճախորդներին առաջարկելու է «մեկ պատուհանի» սկզբունքով եւ գործելու է տրանսպորտային սպասարկման ֆիրմային ճանապարհային կենտրոնի կազմում։

Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շայդուլինի մատուցմամբ, այսպիսով ստեղծվում է հաճախորդների հետ աշխատող միասնական կառույց։

«Նախկինում այս աշխատանքի համար պատասխանատու էին մի քանի ստորաբաժանումներ, իսկ այժմ այս գործառույթը վերապահված է տրանսպորտային ծառայությունների կենտրոնին», - լրագրողների հետ զրույցում ասաց տնօրենը։

Նոր կենտրոնի ստեղծման հիմնական նպատակներից է տրանսպորտային շուկայի փոփոխություններին արագ արձագանքումը եւ երկաթուղու ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը։

Կենտրոնը բոլոր հաճախորդներին թույլ է տալիս աշխատել անմիջապես մենեջերի հետ, ով ձեւակերպում, կազմակերպում եւ հսկում է բեռնափոխադրման գործընթացը եւ այս ամենի արդյունքում էապես կրճատվում են պատվերների կատարման ժամկետները։ Հաճախորդին տրամադրվելու է բեռնափոխադրման լոգիստիկ ողջ սխեման՝ հեռավորության, ծավալի եւ ժամկետների հաշվարկումով, ինչպես նաեւ տերմինալների հետ աշխատանքի լրացուցիչ ծառայությունները։

Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի բացման կապակցությամբ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, նշեց, որ մեկ պատուհանի սկզբունքը էապես կպարզեցնի բեռնափոխադրումների գործընթացը։

«Սա նոր մշակույթ է մեր տրանսպորտային ծառայությունների մատուցման մեջ», - ասաց նախարարը՝ վստահություն հայտնելով, որ երկաթուղայինների այս նախաձեռնությունը իր արդյունավետությունը ցույց կտա։

Կենտրոնի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանի խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից մեկի՝ «Ապավենի» գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը, ով, ի դեպ, դարձավ տրանսպորտային ծառայությունների կենտրոնի առաջին հաճախորդը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ որքանո՞վ այս կենտրոնը օգտակար կլինի բեռնափոխադրողների համար, Արսեն Ղազարյանը պատասխանեց․ - «Սա նոր որակի ծառայություն մատուցելու հավակնություն է «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից եւ դա խրախուսելի է։ Ե՛վ բյուրոկրատիայի նվազման, ե՛ւ սպասարկման որակի բարձրացմանը միտված ձեռնարկ է, որը պետք է միայն ողջունել»։

Բացի բեռնափոխադրումների սպասարկման հիմնական գործառույթներից, տրանսպորտային ծառայությունների նորաբաց կենտրոնը մատուցելու է նաեւ ֆակտորինգ եւ բեռների ապահովագրության ծառայություններ։
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG