Կրթություն ստացած երիտասարդների 56 տոկոսը չի աշխատում իր մասնագիտությամբ: Ռեժիսորական կրթություն ստացած Ռոզան նշում է, որ մասնագիտությամբ աշխատանք գտնելն իր ամենամեծ խնդիրներից է:
«2 տարի աշխատել եմ հեռուստաընկերություններից մեկում, բայց որպես համակարգող եւ մի քանի ամիս էլ հեռուստախոհանոցի ռեժիսորն էի, բայց հաղորդումը փակվեց ու հիմա աշխատանք չունեմ», - ասաց նա:
Լուսինեն մասնագիտությամբ մաթեմատիկ է. հիմա ծրագրավոր է աշխատում է, քանի որ իր մասնագիտությամբ դժվարացել է աշխատանք գտնելը. - «Իմ մասնագիտությամբ աշխատանքը դպրոցներում է` ցածր աշխատավարձով, մասնավոր պարապմունքները եւ համալսարանում դասավանդելը»:
Աննա նշում է, որ հիմա շատ դժվար է մասնագիտությամբ աշխատանք գտնելը: Նա պատմում է, որ հիմա իր մասնագիտությամբ է աշխատում, քանի որ ավարտելով Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը մնացել է բուհում եւ դասավանդում է: «Շատ ավելի դժվար կլիներ, եթե ավարտելուց հետո դուրս գայի բուհից», - ասում է նա:
ԵՊՀ Կարիերայի կենտրոնը բուհի ուսանողներին եւ շրջանավորտներին հիմնականում առաջարկում է աշխատաք նրանց մասնագիտությանը, գիտելիքներին ու հմտություններին համապատասխան:
«Կան մասնագիտություններ, որ մասնագիտական հմտություններ չեն պահանջում. պետք է միայն համակարգչի եւ լեզվի իմացություն: Աշխատաշուկայում մասնագիտությամբ աշխատանք հեշտ է գտնել տնտեսագետներին, ծրագրավորողներին եւ այլն, ինչը չենք կարող ասել հումանիտեր եւ մյուս մասնագիտությունների մասին», - ասաց կենտրոնի ղեկավար Լիլիթ Հակոբյանը:
Երեւանում գործող տուրիստական ընկերություններից մեկի տնօրեն Առլեն Դողուդյանը նշում է, որ իբրեւ գործատու` զբոսավարների հարցում կարեւորում են ինչպես մասնագիտական հմտությունները, այնպես էլ լեզվի իմացությունը:
«Գրասենյակային աշխատողների հարցում չենք կարեւորում տուրիզմի ոլորտում ունեցած նրանց հմտությունները, պարտադիր է լեզուների իմացությունն ու կազմակերպչական հմտությունները, սակայն բոլոր զբոսավարները արեւելագետներ են, որոնք վերապատրաստվել են եւ լիցենզիա են ստացել», - ասաց Դողուդյանը: