Մատչելիության հղումներ

Երեւանի Համազգային թատրոնում այսօր երեկոյան պրեմիերա է


Հոկտեմբերի 21-29-ը «Համազգային» թատրոնը կներկայացնի «Ժառանգներ» խորագրով պիեսը, որի հեղինակը ազգությամբ թրքուհի, փարիզաբնակ Սեդեֆ Էսեռն է:

Ներկայացումը բեմադրել է Բրունո Ֆեյսինեն: Եվրամիության կողմից ֆինանսավորվող բեմադրությունը ներկայացվում է չորս երկրների՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի արվեստագետների եւ այդ երկրների 4 մշակութային կազմակերպությունների ջանքերով։ Բեմադրության իրականացման համար հատկացվել է 200 հազար եվրո գումար։

«Ժառանգներ» վերնագրով այս պիեսը բեմադրվելու է բոլոր այն երկրներում, որտեղից հավաքվել են թատերախմբի անդամները։

Ներկայացման պրեմիերայի առնչությամբ այսօր Համազգայինում հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրեցին համահավաք այս ներկայացման հեղինակները։ Նրանք նաեւ ասացին, որ բեմին ներկայացումը հնչում է միաժամանակ հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ գերմաներեն։

Բեմադրության մեջ ներգրավված են նաեւ ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Սերժ Ավետիքյանը, թուրք հայտնի դերասանուհի Սերեալ Յիլմազը եւ ուրիշներ։

Ասուլիսին այսօր մասնակցում էր նաեւ Եվրոպական Միության ներկայացուցիչ Օնո Սիմոնսը, որը շեշտեց, որ սա մի առանձնահատուկ պիես է, որը գեղարվեստական եւ քաղաքացիական համագործակցություն է ստեղծել 4 երկրների արվեստագետների միջեւ։
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG