Շուրջ երկու տասնամյակ շարունակված բանակցություններից հետո, երեքշաբթի օրը ԱՊՀ-ի ութ երկրների, այդ թվում` Հայաստանի վարչապետը, «իրենց համար անսպասելիորեն» համաձայնեցին պայմանագիր կնքել` ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ։ Այդ մասին Սանկտ Պետերբուգում տեղի ունեցած երկարատեւ հանդիպումից հետո` ուշ երեկոյան հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։
«Մենք այսօր երկար քննարկեցինք ու եկանք ինքներս մեզ համար բավական անսպասելի արդյունքի. մենք պայմանավորվեցինք, որոշ խմբագրումներ կատարեցինք ու վերջնական համաձայնության եկանք ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ», - ասել է Պուտինը։
ԱՊՀ-ի պետություններից երեքը՝ Ուզբեկստանը, ինչպես նաեւ նավթի ու գազի հարուստ պաշարներ ունեցող Ադրբեջանն ու Թուրքմենստանը, հրաժարվել են ստորագրել փաստաթուղթը, սակայն խոստացել են այն առաջիկայում ուսումնասիրել, հայտարարել է Վլադիմիր Պուտինը` ընդգծելով, որ համաձայնությունը հնարավորություն կտա անդամ պետություններին է՛լ ավելի ամրապնդել տնտեսական համագործակցությունը ետխորհրդային տարածքում։
«Մենք փոխադարձաբար միմյանց առջեւ ենք բացում մեր շուկաները, ինչը նշանակում է, որ ապրանքները մեր շուկաներ կմտնեն ցածր գներով` ստեղծելով առավել լավ պայմաններ նոր համատեղ ձեռնարկություններ հիմնելու համար», - ասել է Ռուսաստանի վարչապետը։
Երեկ ձեռք բերված համաձայնությունը դրական են որակել պայմանագրին միացած բոլոր ութ երկրների վարչապետերը։
«Խոստումնալից այս գաղափարի մասին ԱՊՀ-ի անդամ պետությունները հայտարարել էին դեռեւս 1994 թվականին, սակայն 15 տարուց ավելի ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ այդ պայմանագրի պայմանների ու դրույթների շուրջ», - անդրադառնալով այդ փաստին` հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Այսօր պատմական օր է, որովհետեւ, եթե անկեղծ լինենք` մենք այս փաստաթղթի վրա իրականում աշխատել ենք 20 տարի։ Այս տարի լրանում է ԱՊՀ-ի հիմնադրման 20-ամյակը, եւ ինձ թվում է` այս նշանակալից օրը հաստատում է, որ ԱՊՀ-ն շարժվում է ճիշտ ուղղությամբ», - ասել է Սարգսյանը։
Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանում ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին ԱՊՀ պետությունները հայտարարել էին դեռեւս 1994 թվականին, սակայն 15 տարուց ավելի ոչ մի կերպ չէին կարողանում վերջնական համաձայնության գալ, մասնավորապես, միասնական մաքսային քաղաքականություն որդեգրել եւ համաձայնեցնել ակցիզային հարկից ազատվող ապրանքների ցանկը։
Բացի այդ, ինչպես ռուսական լրատվամիջոցներին ասել է ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնի փորձագետ Աջար Կուրտովը, այն ժամանակ նորանկախ պետությունները վախենում էին Ռուսաստանի իմպերիալիստական նկրտումներից եւ առավել առաջնային էին համարում իրենց ազգային առաջնահերթությունները։
Արեւմտյան փորձագետները, անդրադառնալով պայմանագրին, փաստում են, որ այս հարցի շուրջ համաձայնության գալու արագացված տեմպերը ակամայից հիշեցնում են Վլադիմիր Պուտինի վերջին հոդվածը` նախկին Խորհրդային Միության տարածքում եվրասիական միություն ստեղծելու շուրջ։ Ծրագիր, որն Արեւմուտքում շատերն են բնորոշում որպես նախկին Խորհրդային Միությունը վերակազմավորելու փորձ։
Ի դեպ, երեքշաբթի օրը տեղի ունեցած հավաքի ավարտին Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը չի թաքցրել, որ այդ հոդվածում տեղ գտած դրույթների որոշակի մասն արդեն իրականություն է դարձել։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգի ֆինանսների եւ տնտեսության պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով եվրասիական միություն ստեղծելու` Պուտինի առաջարկի մասին հարցին, Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը դրական է վերաբերվում նման առաջարկին: «Այն հեռանկարային է եւ ժամանակին համընթաց», - ասել է Հայաստանի վարչապետը։