Մատչելիության հղումներ

Օձունի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կվերականգնվի


Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ գործարար Մովսես Ձավարյանը հուշագիր են ստորագրում Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերանորոգելու մասին
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ գործարար Մովսես Ձավարյանը հուշագիր են ստորագրում Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերանորոգելու մասին
Երեքշաբթի Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս օձնեցի» բարեգործական հիմնադրամը հուշագիր ստորագրեցին Օձունի վանական համալիրի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին (5-րդ դար) համատեղ վերանորոգելու մասին:

Ինչպես նշեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, սա նման առաջին փորձն է, երբ պետական եւ մասնավոր կառույցները համատեղում են ջանքերը նույն գործի համար:

«Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս օձնեցի» բարեգործական հիմնադրամը» ստեղծվել է այս տարի ապրիլին: Հիմնադրամի տնօրենը արմատներով օձնեցի, ներկայումս ռուսաստանաբնակ գործարար Մովսես Ձավարյանն է:

Պետբյուջով արդեն իրականացվել են ծրագրի նախագծային աշխատանքները, իսկ փորձաքննության անցկացումից հետո հիմնադրամը պարտադրվում է ֆինանսավորել եկեղեցու վերանորոգման եւ վերականգման բոլոր աշխատանքները:

Մովսես Ձավարյանը դժվարացավ ասել, թե որքան գումար անհրաժեշտ կլինի եկեղեցու վերականգման համար, քանի դեռ չեն ավարտվել նախգծային բոլոր հաշվարկներով, բայց հավաստիացրեց, որ բոլոր ֆինանսական միջոցները մատչելի կլինեն հանրության համար:

Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնողական աշխատանքները կավարտվեն երեք տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG