Պաշտպանության նախարարության Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։
Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, Հովհաննիսյանը ձերբակալվել է երկուշաբթի օրը` Հայաստանի զինվորական դատախազության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ պաշտպանության նախարարության իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում, Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության` քաղաքացուց 2 հազար դոլար կաշառք վերցնելու կասկածանքով։ Կատարվում է նախաքննություն:
«Այս պահին նախաքննություն է ընթանում, որի ընթացքում բոլոր մանրամասները ի հայտ կգան, բայց ըստ նախնական մեր ունեցած տեղեկությունների, եւ թույլատրելի չափով, որ կարող ենք տրամադրել այս պահին, ժամկետային զինծառայողի հարազատներից մեկը այդ բժշկին` հոգեբուժական բաժանմունքի պետին, կաշառք է տվել ժամկետային զինծառայողին վաղաժամ զորացրելու համար ոչ օրինական հիմքեր նախապատրաստելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը` հավելելով, որ հիշյալ զինվորը մի քանի ամսվա զինծառայող է եղել։
Կարապետյանը նշեց, որ Վաղինակ Հովհաննիսյանը պաշտպանության նախարարության համակարգում աշխատում է ութ տարուց ավելի։
«Իսկ կասկածներ եղե՞լ են», - այս հարցին պաշտպանության նախարարի խոսնակը արձագանքեց. - «Կասկածներ եղել են, որ օպերատիվ աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում այդ ձերբակալությունն է տեղի ունեցել»։
«Սա ո՛չ առաջին, ո՛չ վերջին ձերբակալությունն է, ու կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական բնույթ է կրելու, ձերբակալվելու են բոլոր նրանք, ովքեր իրենց աշխատանքով ե՛ւ օրենքներ կխախտեն, ե՛ւ կվնասեն ռազմական գերատեսչության հեղինակությունը», - ընդգծեց Կարապետյանը։
Հարցին` կապ ունի՞ արդյոք այս ձերբակալությունը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումների հետեւանքով այժմ Երեւանի կայազորի հոսպիտալում «սուր փսիխոզ» ախտորոշմամբ պառկած 19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանի գործի հետ, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը արձագանքեց. - «Անմիջական կապ չունի, բայց ոչ անմիջական կապված է` այնքանով, որ Ժորա Մկրտչյանն էլ հոգեկան խնդիրների հետ կապված հարցեր է առաջ բերել»։
Միաժամանակ, Դավիթ Կարապետյանն ընդգծեց. - «Ժորա Մկրտչյանը ուղղակի կապ չունի սրա հետ։ Ուղղակի հասարակության մեջ էլ կան որոշակի կասկածներ` հատկապես այդ կարգի ծառայությունների կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ, ու կոռուպցիոն ռիսկերն էլ մեծ են այդ ստորաբաժանումներում` հոգեբուժական։ Եվ օպերատիվ աշխատանքների արդյունքում, նախնական տվյալներով, պարզվել է կոռուպցիայի եւս մեկ դեպք»։