Մատչելիության հղումներ

«Արեւորդի»-ն նպատակ ունի ուշադրություն հրավիրել բնապահպանական խնդիրների վրա


Երեւանում մեկնարկել է «Արեւորդի» բնապահպանական փառատոնը
please wait

No media source currently available

0:00 0:05:38 0:00

2 տարին մեկ կազմակերպվող «Արեւորդի» բնապահպանական փառատոնի մեկնարկը այս տարի 2-րդ անգամ տրվեց կենդանիների դիմակահանդես-շքերթով:

500-ից ավելի պատանիներ տարբեր կրթօջախներից մասնակցեցին շքերթին` իրենց պատրաստած կենդանիների դիմակներով: Նրանք դիմակները պատրաստել են աղբի թափոններից:

Երեւանի կենտրոնական փողոցներ դուրս եկած դիմակահանդես-շքերթի մասնակիցներին ողջ ընթացում ուղեկցում էին մարդկանց զարմացած եւ հիացած հայացքները: Շատերին շքերթը հիշեցնում էր բրազիլական կառնավալները:

Անցորդներից շատերը փորձում էին նկարահանել շքերթը, մյուսները լուսանկարվում էին շքերթի ֆոնին: Սակայն ամենից շատ հետաքրքրված էին փոքրերը:

«Արեւորդի» փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշում է, որ այս կերպ փորձ է արվում մարդկանց ուշադրությունը ուղղել դեպի երկրի, քաղաքի, բնության եւ շրջակա միջավայրի խնդիրները:

«Ո՞վ ասաց, որ բնապահպանական խնդիրների մասին միայն միտինգներով եւ ցույցերով պետք է բողոքն արտահայտել, կարելի է նաեւ նման շքերթներով մարդկան ուշադրությունը սեւեռել այդ հարցին», - ասաց Խաչատրյանը:
XS
SM
MD
LG