Արդեն երկրորդ տարին Հայ շնասերների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շների բաց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին շների շուրջ 40 ցեղատեսակ` հայկական գամփռ, շվեյցարական սպիտակ հովվաշուն, չաո-չաո, տաքսա, լաբրադոր, ամերիկյան բուլդոգ, պուդել եւ այլն:
Միջոցառման ընթացքում անցկացվեց գեղեցկության մրցույթ, վարժությունների ցուցադրություն եւ այլն: Ասոցիացիայի նախագահ Վանիկ Հակոբյանի խոսքով` նման ցուցահանդեսները աշխարհում բավական ընդունված ու տարածված են եւ ունեն ավելի քան 200 տարվա պատմություն, մինչդեռ Հայաստանում առաջին քայլերն են արվում այս ուղղությամբ:
«Հայաստանում առավել տարածված ցեղատեսակներն են գերմանական հովվաշները, ռոտֆելերները, կովկասյան հովվաշները», - ասաց Հակոբյանը:
Շների տերերից շատերը նշեցին, որ կենդանուն պետք է երեխայի նման խնամել, պարբերաբար տանել պատվաստումների, հետեւել սննդակարգին, որպեսզի կենդանին զերծ մնա հիվանդություններից: Նրանց խոսքերով` այսօր Հայաստանում շների համար մատուցվում են տարբեր ծառայություններ` սկսած վարժեցումներից, բազմացումից մինչեւ վարսահարդարում եւ հագուստ, միայն թե պետք է այդ ամենի համար գումար ունենալ:
Ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ բավական ագրեսիվ շներ, որոնք իրական վտանգ են ներկայացնում շրջապատի համար:
Կինոլոգ, փորձագետ Արթուր Թոսունյանն անդրադարձավ շների սննդակարգին։ Ըստ նրա` շատ հայեր տան անդամի նման են վերաբերվում կենդանում` նրան տալիս են այն, ինչ իրենք են ուտում` թխվածք, կոնֆետ, այսինքն մի շարք բաներ, որոնք խորհուրդ չի տրվում տալ կենդանուն: