Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ դեռեւս ձերբակալվածներ չկան անցած շաբաթ բանակում երկու զինվորների՝ 19-ամյա Վլադիմիր Ասատրյանի եւ 21-ամյա Արամ Մելքոնյանի մահվան դեպքերի կապակցությամբ։
Ասատրյանը մահացել էր հոկտեմբերի 9-ին, Մելքոնյանը՝ հոկտեմբերի 13-ին։ Քրեական գործերը հարուցված են ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։
Դեռեւս անցած չորեքշաբթի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ պարզված է այն անձանց շրջանակը, որոնք «կարող են առնչություն ունենալ Վլադիմիր Ասատրյանին ինքնասպանության հասցնելու հետ»: Նախարարությունը նաեւ տեղեկացրել էր, որ գործում ներառված են այն անձինք, ում անունները երիտասարդը դեպքից առաջ գրել է իր ձախ ձեռքին:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ մինչեւ հիմա այս երկու գործերով ոչ ոք չի ձերբակալվել, նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը պատասխանեց, որ քննչական աշխատանքներ են կատարվում․ չէ՞ որ ձերբակալության համար պետք է ինչ-որ մեկի նկատմամբ կասկածանքը հիմնավորվի։ «Եթե դեռ ձերբակալություններ չկան, դա չի նշանակում, որ առաջիկայում չեն լինելու», -հավելեց Դավիթ Կարապետյանը։
Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից տեղեկացրեցին, որ վերջերս մեծ հնչեղություն ստացած միջադեպի՝ զինծառայող Ժորա Մկրտչյանի նկատմամբ բռնության դեպքի առթիվ եւս ձերբակալվածներ չկան։ Այս դեպքի հետեւանքով, հիշեցնենք, 19-ամյա զինծառայողը «սուր փսիխոզ» ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով, կապտուկներով եւ ծխախոտի այրվածքներով տեղափոխվել էր Երեւանի կայազորի հոսպիտալ։
Բանակում զոհվածների եւ բռնությունների ենթարկվածների հարազատների բողոքի ցույցերից հետո անցած շաբաթավերջին պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը «Զինուժ» հեռուստածրագրին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ բանակում մահվան ելքով բոլոր հանցագործությունները բացահայտվելու են, իսկ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։
«Ոչ միայն ի զորու ենք, այլեւ բացահայտում ու պատժում ենք։ Հասնելու ենք նրան, որ բանակում արտակարգ պատահարները լինեն տրամաբանական մինիմումի աստիճանի։ Ոչ մեկի երեւակայությունը թող թույլ չտա իրեն մտածելու, որ հանկարծ բանակում կան մարդիկ, որոնք շահագրգռված են հանցագործությունները թաքցնելու։ Մենք այդ տուժողի կողքը կանգնած եւս մի մարդ ենք, այնտեղ մենք ենք տուժում», - հայտարարել էր փոխնախարարը։
Վլադիմիր Գասպարյանը քաղաքացիական հասարակությանն ու հասարակական կազմակերպություններին մեղադրել էր բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարները քաղաքականացնելու եւ շահարկելու մեջ։
«Ո՞նց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից։ Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, անհայրենիք, աներկիր, անշնորք, սեփական արժանապատվությունը չունեցող երեւույթներ են», - ասել էր փոխնախարարը, հավելելով. «Ձեր քաղաքական երազանքները բանակի հետ մի կապեք, բանակը երբեք չի եղել քաղաքականության մեջ, բանակը քաղաքականությունից դուրս է եւ թույլ չի տա, որ նման չարախոսություններով իրեն ներքաշեն քաղաքականության մեջ»։
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, արձագանքելով այս պնդումներին, հայտարարեց, որ բանակը վաղուց է քաղաքականացված։
«Բանակը քաղաքականության մեջ է մտած։ Բանակը անում է լավություն ընտրությունների ժամանակ իշխանություններին։ Այդ ամենը թույլ է տալիս բանակին անել ամեն ինչ եւ մնալ անպատիժ», - հայտարարեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահը, հավելելով. «Հրամանատարներին պատասխանատվության ենթարկել չեն կարող։ Հրամանատարը իրենց կասի՝ բա ընտրությունների ժամանակ ես ձեզ ո՞նց էի օգնում։ Ինչո՞ւ ես կարող եմ կրակել ժողովրդի վրա, իսկ ինչո՞ւ չեմ կարող կրակել իմ զինվորի վրա։ Դա հասկանալի է, եւ քանի որ այդ փոխկապակցությունը կա, ոչ մի բան չի բացահայտվի»։
«Եթե դրսից դրամաշնորհներ ստանալը նշանակում է անհայրենիք լինել, ուրեմն անհայրենիք են նաեւ գլխավոր դատախազությունը, պաշտպանության, արդարադատության նախարարությունները, ոստիկանությունը», - նաեւ ասաց Միքայել Դանիելյանը՝ պարզաբանելով, որ թվարկված գերատեսչությունները իրավապաշտպան կազմակերպություններից շատ ավելի մեծ գրանտեր են ստանում՝ «այն բարեփոխումների համար, որոնք չեն կատարվում եւ շարունակում են սպանվել զինվորներ»։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցնելով, որ զինված ուժերի ղեկավարները մշտապես հայտարարում են բանակ-հասարակություն կապի մասին, տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ են այսօր իր բնորոշմամբ՝ «պատերազմ հայտարարել հասարակական կազմակերպությունների դեմ»։
«Եթե կողքը դրված են դիակները, այդ խոսքերը ուղղակի անհամատեղելի են այսօրվա իրավիճակի հետ։ Այսինքն՝ 4 օրվա մեջ 3 մահվան դեպք եւ բռնության դեպքեր․․․ մենք չտեսանք պաշտպանության նախարարին եւ նրա անձնակազմին, որոնք պետք է դուրս գային հանրության առաջ, ցավակցեին այդ մարդկանց։ Դրա փոխարեն մենք տեսանք ագրեսիա։ Սա արտառոց իրավիճակ է, որին ոչ ադեկվատ է պաշտպանության նախարարության ռեակցիան», - նշեց Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք, անցած շաբաթ զինված ուժերում զինծառայողների մահվան 3 դեպք էր գրանցվել։ Զինծառայողներից մեկի՝ Մատաղիսի զորամասում 19-ամյա Յուրիկ Ներսիսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործով 1 շարքային զինծառայող է ձերբակալված` «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու» կասկածանքով։