Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում անհանգստացնող է հիմնականում երեք ուղղություններով` գրանցվում է ծնելիություն փոքր թիվ, բնակչությանը սպասվում է ծերացում եւ մեծանում է արտագաղթողների թիվը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ 90-ականների սկզբի համեմատ այսօր կրկնակի նվազել է ծնելիությունը:
«Հայկական սոցիալ-ժողովրդագրական նախագիծ» հասարակական կազմակերպության ղեկավար, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ պարբերաբար նշվող ծնելիության բարձր աճն իրականում կապված է մայրացող սերնդի թվի հետ: Հիմա սկսել են մայրանալ նաեւ 90-ականներին ծնվածները, որոնց թիվն իրականում ավելի քիչ է:
«Ամբողջ հարցը նրանում էր, որ ծնող տարիք էին մտել 80-ականների սերունդը, իրենք բացարձակ թվով ավելի մեծ էին, սկսեցին ավելի շատ թվով երեխաներ ծնել: Հիմա մեզ սպասվում է շատ ավելի ծանր ժամանակաշրջան այս առումով, որովհետեւ սկսում է ծնող տարիք մուտք գործել 90-ականներին ծնված փոքրատիվ սերունդը: Իրանք քանակով շատ ավելի փոքր են, քան իրենց նախորդ սերունդը», - ասաց Եգանյանը:
Ըստ վիճակագրի` այն գաղափարը, որ ընտանիքը պետք է ունենա 2-3 երեխա, դեռ գերակշռում է հայ ընտանիքներում: 3-ից ավելի երեխա ունենալու միտքն արդեն անհուսալի վիճակի մեջ է դնում ծնողներին:
«Սոցիալտնտեսական իրողություններն են: Դու կարող ես այսօր աշխատանք ունենալ լավ վարձատրվող, վաղը կարող է դա չունենաս», - «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց ժողովրդագիրը:
Հաջորդ խնդիրը միգրացիան է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, պաշտոնապես մեկնողների թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 458-ով:
Ռուբեն Եգանյանը նշում է, որ արտագնա աշխատանքի մեկնողները հիմնականւոմ վերարտադրողական տարիքր տղամարդիկ են:
Հայաստանում իրենց ապագան չեն պատկերացնում կամ դժվարությամբ են հարմարվում ներկայիս սոցիալտնտեսական իրավիճակին նաեւ երիտասարդ գիտնականները, ովքեր ինչ-որ աստիճանի հասնելու դեպքում պատրաստվում են լքել երկիրը:
Ներկայանալ չցանկացած երիտասարդ գիտնականները «Մաքսլիբերթի»-ին պատմեցին, որ որոշակի հաջողություններ գրանցելով հայաստանյան գիտության ոլորտում, պատրաստվում են դրանք զարգացնել արդեն արտերկրում:
Հայաստանի բնակչությանը ծերացում է սպասվում, հետաքրքիր է, կառավարությունը կկարողանա՞ արդյոք հետագայում կենսաթոշակներով ապահովել մեծ թվով ծերերի: Այս մտահոգոթւյուն էր հայտնել նաեւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեա Ֆիրենսը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հոկտեմբերի 19-21-ը նախատեսում է Երեւանում կազմակեպվել հանդիպում կառավարության ներկայացուցիչների եւ համաշխարհային հայտնի ժողովրդագիրների հետ, ովքեր ակտիվորեն մասնակցել եւ մասնակցում են տարբեր երկրների ժողովրդագրական քաղաքականության մշակումներին:
Հանդիպման ընթացքում կներկայացվեն մեխանիզմներ, որոնք կարելի է փորձարկել տարածաշրջանում` ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ: