Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկել է «Տեքստիլ ու նորաձեւություն» միջազգային գործարար համաժողովը


Հայաստանում այս տարի առաջին անգամ անց է կացվում «Տեքստիլ ու նորաձեւություն» միջազգային գործարար համաժողովը:

Համաժողովի ընթացքում ոլորտում գործունեություն ծավալող հայաստանյան եւ արտասահմանյան ընկերություններն ու արտադրամասերը քննարկելու են մի շարք հարցեր, հաստատելու են ծանոթություններ եւ այլն:

«Թեթեւ արդյունաբերության ոլորտում զարգացման միտումներին զուգահեռ առկա են նաեւ մի շարք խնդիրներ», - այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը «Տեքստիլ եւ նորաձեւություն» համաժողոնի ժամանակ:

Հագուստի մոդոլավորող, դիզայներ Ֆաինան «Տեքստիլ եւ նորաձեւություն» առաջին միջազգային գործարար համաժողովին ներկայանում էր իր տաղավարով: Նա նշում է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը տարբեր սպասումներով է եկել. մի մասը նոր ծանոթությունների ու համագործակցություններ հաստատելու, մյուսները` ուղղակի ներկայանալու համար:

«Հասաստանում ոչ մեծ ծավալներով, բայց կա տեքսիլ արտադրության, կան պայմաններ, աշխատուժ, կտորները ներկրում ենք», - նշեց դիզայները եւ հավելեց, որ հարկային եւ մյուս հարցերում անհրաժեշտ է պետության աջակցությունը. «Ամեն տարի միայն Գեղարվեստի ակադեմիան մոտ 50 դիզայներ շրջանավարտ է ունենում, ովքեր աշխատետեղեր չունեն: Եթե նրանք աշխատեին թեկուզ գործարաններում, տեքստիլ արտադրամասերում կամ ընկերությունում, որտեղ գուլպա են կարում, գոնե աշխատանքով ապահովված կլինեին»:

Ֆանինան նշում է, որ կան մի քանի մոդելավորողներ, որոնք կարողանում են իրենց արտադրանքը վաճառել, ունեն փոքրիկ արտադրամաս, բայց սա չի նշանակում, որ նրանք ավելի տաղանդավոր են, քան նոր ավարտած դիզայներները:

«Որովհետեւ այդ մոդելավորողները ունեն ֆինանսական հնարավորություններ` բացելու նորաձեւության տներ, իսկ շատ տաղանդավոր ուսանողները չունեն այդ հնարավորությունը: Դրա համար անհրաժեշտ են այդ արտադրամասերը», - կարծում է Ֆաինան:

please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG