Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկում է «Արեւորդի» բնապահպանական փառատոնը


Արեւորդի միջազգային բնապահպհպանական 3-րդ փառատոն
Արեւորդի միջազգային բնապահպհպանական 3-րդ փառատոն

Հոկտեմբերի 14-ին կմեկնարիկի «Արեւորդի» 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն իր տեսակի մեջ միակն է Հարավային Կովկասում:

«Արեւորդի»-ն կմեկնարկի կենդանիների դիմակահանդես-շքերթով, որն այս տարի 2-րդ անգամ է կազմակերպվելու:

«Սա գունեղ շքերթ է, որի ընթացում պատանիները փողոց են դուրս գալու 2 ամիս առաջ իրեց ձեռքով պատրաստած կենդանիների դիմակներով, որոնք նրանք պատրաստել են թափոններից», - ասաց «Արեւորդի» փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Դիմակահանդես-շքերթից հետո տեղի է ունենալու համերգ Ազնավուրի անվան հրապարակում, որին հաջորդելու է փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

«Բացումին հաջորդելու է փառատոնի ընթացքում ավադույթ դարձած ռոք համերգը` այս տարի «Բամբիռ» խմբի մասնակցությամբ», - տեղեկացրեց Խաչատրյանը:

Փառատոնի տնօրենն ասաց, որ այս տարի փառատոնը առաջնորդվում է «Որն է քո թողած հետքը բնության մեջ» գաղափարախոսությամբ:

Փառատոնը կտեւի 4 օր: Կազմակերպիչները նշեցին, որ այդ օրերին իրականացնելու են տարբեր միջոցառումներ` այդ թվում եռօրյա համաժողով, որի ընթացքում ուսանողներին հնարավորություն է տրվելու ներկայացնել իրենց պատրաստած զեկուցները:

«Լավագույն զեկույցների հեղինակները պարգեւատրվելու են: Այս կերպ փորձ է արվում բարձրացնել երիտասարդների տեղեկացվածության մակարդակը», - նշեց փառատոնի տնօրենը:

Եռօրյա միջազգային համաժողովը ընթանալու է «Հարավային Կովկասում քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի դերը վայրի բնության պահպանման գործում» խորագրի ներքո:

«Արեւորդու» շրջանակներում կազմակերպվելու է նաեւ ֆիլմերի ցուցադրություն. Երեւանի 11 ցուցասրահներում ներկայացվելու են բնապահպանական թեմաներով վերջին 2 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, որոնք հետո նաեւ մարզերում կցուցադրվեն:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվելու է լուսանկարչական 3 ցուցահանդես: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը իր խոսքում առանձնացրեց լուսանկարներից մեկը, որի վրա գրված է «Այսօր աղտոտված բնությունը վաղը վրեժ է լուծելու մեր երեխաներից»:
please wait

No media source currently available

0:00 0:06:26 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG