Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր դիմել է Սահմանադրական դատարան` Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի («Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները»)` Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այդ մասին ասված է օմբուդսմենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։
Զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով Սահմանադրական դատարան դիմելու իր մտադրության մասին Կարեն Անդրեասյանը հայտարարել էր շաբաթասկզբին։
Հայաստանյան լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկում զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխությունները, քանի որ դրանց ընդունումից հետո լրատվամիջոցների դեմ ներկայացված համապատասխան հայցերը գրեթե բոլոր դեպքերում լրիվ կամ մասնակիորեն բավարարվել են, եւ թերթերը ենթարկվել են խոշոր տուգանքների։