Մատչելիության հղումներ

«Այբ» ավագ դպրոցը հավակնում է դառնալ «Հայկական դպրոցի» բրենդ


«Այբ» ավագ դպրոցը` «Հայկական դպրոցի» բրենդ
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00
Ուղիղ հղում

Սեպտեմբերի 1-ին իր առաջին` թվով 72 աշակերտներին ընդունեց «Այբ» ավագ դպրոցը: Միջազգային չափանիչներին համապատասխան այս հաստատությունը, ըստ հիմնադիրների, ձգտում է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելը:

Սեպտեմբերի 1-ին իր առաջին` թվով 72 աշակերտներին ընդունեց «Այբ» ավագ դպրոցը: Միջազգային չափանիչներին համապատասխան այս հաստատությունը, ըստ հիմնադիրների, ձգտում է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելը:

Ճարտարապետական ժանանակակից լուծումներով, նյութատեխնիկական բազայով, լաբորատորաներով, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած այս դպրոցի գաղափարը հիմնված է հետեւյալ սկզբունքի վրա` «վերցնել լավագույն ծրագրերը լավագույն կրթական համակարգերից եւ համադրել»:

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոց մտնելուն պես աշակերտը պետք է սովորելու եւ աշխարհը փոխելու ցանկություն ունենա:

«Այբ»-ն առաջին ավագ դպրոցն է, որտեղ գործում է կրեդիտային համակարգը:

Ավագ դպրոցը «Այբ կրթական հանգույց» դպրոցական ավանի առաջին բաղադրիչն է, հաջորդաբար կառուցվելու են միջին եւ կրտսեր դպրոցները, մանկապարտեզը, եկեղեցին եւ համայնքային կենտրոնը, մեդիա արվեստների կենտրոնը, հանրային այգիներ եւ այլն: Ավանը զբաղեցնում է Երեւանի Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածք եւ մի քանի տարի անց այստեղ կարող են սովորել 800-ից ավելի աշակերտներ:

«Մեզ հատկապես դուր են եկել նոր ինտերակտիվ մեթոդներն ու ծրագրերը, այն, որ յուրաքանչյուր աշակերտ իր ուսումնական գործընթացը կազմակերպում է անձնական համակարգչի օգնությամբ, ողջ տարածքը ապահովված է անլար ինտերնետով եւ դասերի ընթացքում մենք կարողանում ենք ինտերնետից տեղեկություններ ստանալ, անհրաժեշտ նյութեր գտնել», - ասացին աշակերտները:

Դեռ այն ժամանակ, երբ միայն խոսում էին դպրոցի ստեղծման մասին, քննարկման առարկա էր դարձել ուսման բավական բարձր վարձավճարը, որը կազմում է տարեկան 2 միլիոն 250 հազար դրամ: Հարցին, թե արդյոք այն չի դառնա «էլիտար» դպրոց հարուստների համար, Սահակյանը պատասխանեց. - «Մեր աշակերտների 68 տոկոսը սովորում է կրթական հիմնադրամի հաշվին: Քննությունների արդյունքում ընտրվում են լավագույնները եւ երեխաների ընտրության ժամանակ հանձնաժողովը տեղեկություն չունի երեխաների ֆինանսական վիճակի մասին: Ծնողների վճարունակությունը որեւէ ձեւով ազդեցություն չունի դպրոցի գոյատեւման գործում»:

Հիմնադիրները պնդում են, թե կոռուպցիոն դրսեւորումները դպրոցում բացառված են, ինչը կապված է ուսուցիչների ընտրության եւ նրանց վճարվող աշխատավարձերի հետ: Կարեւոր խնդիրներից մեկը, որը նրանց համոզմամբ, կլուծվի, դա առանց կրկնուսույցների օգնության ոչ միայն հայաստանյան, այլեւ արտասահմանյան բուհեր ընդունվելն է:

Դավիթ Սակյանը նշեց, որ իրենք ընտրել են Փիրսոնում, Քեմբրիջում եւ Օքսֆորդում հրատարակված լավագույն դասագրքերը, որոնք նախատեսված են ավագ դպրոցներում առարկաների խորացված ուսուցման համար եւ դրանք թարգմանել են հայերեն:
XS
SM
MD
LG