Մատչելիության հղումներ

Բեմից բնապահպանական խնդիրների մասին


Բեմից բնապահպանական խնդիրների մասին
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00

«ֆորում թատրոն» հասարակական կազմակերպությունն ունի ընդամենը մեկ տարվա պատմություն: Անդամները սկզբում լավ ընկերներ էին, նաեւ` ակտիվիստներ ու դերասաններ, հետո որոշեցին միահամուռ ուժերով ինչ-որ փոփոխություն մտցնել հասարակության մեջ արվեստի միջոցով:

Երիտասարդներն ընտրել են թատրոնի ինտերակտիվ ոճը ու արդեն մեկ տարի է բեմից ներկայացնում են սոցիալական տարբեր թեմաներ ու հանդիսատեսի միջոցով փորձում առաջադրել լուծումներ: Հերթական թեման բնապահպանական էր:

Կազմակերպության նախագահ Յանա Մկրտչյանի խոսքով, արդեն 10-ը ներկայացում խաղացել են Ալավերդում, հարակից բնակավայրերում: Իսկ ինչո՞ւ Ալավերդի, քանի որ, դերասանների խոսքով, այսօր բնության պահպանման մեծ խնդիր կա հենց Ալավերդում: Իրենց նպատակն է ներկայացման միջոցով մարդկանց ստիպել մտածել բնության պահպանման մասին:

Ծրագիրը բաղկացած էր երեք մասից: Առաջին հատվածում ներկայացվեցին ծառահատումների պատճառներ, իսկ հրավիրված մասնակիցներն դահլիճից համաձայնում, մերժում կամ յուրովի էին մեկնաբանում իրողությունը: Երկրորդ հատվածում խաղացին «Ծառը օդի մեջ» ներկայացումը: Իսկ ծրագրի երրորդ հատվածում հանդիսատեսի հետ քննարկվեց ներկայացման մեջ առաջ քաշված բնապահպանական խնդիրը:

Ներկայացումը կազմված էր չորս կերպարից. ջոկեր, ով վարում էր ներկայացումը, բիզնեսմենի հավաքական կերպարը, կատուն, որն իր մեջ ամփոփում էր բնությունն ու կենդանական աշխարհի հավաքական կերպարը ու «նատուրալ եզի» անտեսանելի կերպարը, որը ղեկավարն ու հեղինական էր այս բոլոր բնապահպանական խնդիրների:

Ֆորում Թատրոնի դերասան Տիգրան Մացակյանը նշում է, որ իրենք որքան էլ խուսափում են քաղաքականությունից, այնուամենայնիվ ներկայացումները կարծես մի փոքր քաղաքական երանգ ստանում են: Բայց իրենք ուղղակի նման կերպ արտահայտում են իրենց բողոքը բնությունը փչացնող մարդու դեմ: Տիգրանը նշում է, որ իրենք միայն ուզում են, որ հանդիսատեսը մտածի նաեւ բնությանը իր հասցրած վնասի մասին:

Դերասաններն իրենց նախաձեռնությունը համարում են հաջողված, դատելով հանդիսատեսի ակտիվությունից ու հենց հանդիսատեսի կողմից խնդրի լուծման շուրջ առաջադրվող տարբերակներից: Հաջողություն են համարում հատկապես այն, որ կարողացել են խնդրի վրա սեւեռել երեխաների ու երիտասարդների ուշադրությունը:

«Երեխաներն էին առաջարկում ամենաակտուալ եւ աշխատող տարբերակները: Օրինակ` ես հիմա կգնամ, իմ տան բակում երեք հատ ծառ կտնկեմ: Սա լավ փոփոխություն է, որովհետեւ ամեն ինչ կարելի է սկսել հենց մեր բակից», - նշում է դերասան Կարլեն Մուրադյանը:

Վերջին 11-րդ ներկայացումը թատրոնը խաղաց երեւանյան հանդիսատեսի համար, իսկ թե որը կլինի նրանց հաջորդ քայլը Կարլենը պատասխանեց. - «Շուտով կլինի վիդեո պրոեկտ աղբի, կանաչ տարածքների պահպանման, ջրի անտեղի վատնումի շուրջ»:

please wait

No media source currently available

0:00 0:07:10 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG