«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում պատգամավոր Գագիկ Մելիքյանը (ՀՀԿ) ասում է. - «Եթե նախկինում որոշ կանխատեսումներ կային, թե ՀԱԿ-ը ապագա խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորություն ունի, ապա հիմա սահմանադրական արգելքը հաղթահարելու, մրցակցային պայքարում ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է լուրջ աշխատանք կատարի: Կարծում եմ, ՀԱԿ-ը պետք է համակիրներին խոստովանի, որ մինչ այս շռայլած բոլոր խոստումները իրենց կարողություններից եւ իրականությունից բավական հեռու են եղել: Հավատացած եմ, որ կոնգրեսի առաջնորդն ու իր բոլոր զինակիցները համոզվեցին, որ ոչ ընտրական հին ու մեզ ցավալիորեն ծանոթ սցենարն այլեւս անիրագործելի է: Ոչ միայն «Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի» պահանջը այդպես էլ կմնա սոսկ կարգախոս, այլեւ վերջնական կործանումից խուսափելու խելամտությամբ ՀԱԿ-ը շատ արագ կհրաժարվի նաեւ այդ կարգախոսից»:
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀԱԿ-ին մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ասում է. - «Մենք մի բան հստակ գիտենք` հասարակությունը մեծ մասամբ` 70-80 տոկոսը, վարչախմբից դժգոհ է: Հիմա խնդիրն այն է, որ կարողանանք լեզու գտնել այդ զանգվածի հետ, որպեսզի այդ դժգոհների գոնե կեսը գա հրապարակ: Այսօրվա դրությամբ, գարնանային մարդաշատ հանրահավաքներից հետո, մենք խնդիր ունենք, եւ պետք է հասկանանք` այդ խնդիրը մե՞ր, հասարակությա՞ն, թե՞ իշխանության զոռբայության մեջ է: Կարծում եմ, սրանով աշխարհը չի վերջանում, պրոցեսներ են ընթանում եւ, միեւնույն է, այլընտրանք չկա: Բոլոր ռեժիմները վերջ ունեն, եւ հայաստանյան ռեժիմը եւս բացառություն չէ»:
«Իրատես de facto»-ն զրուցել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ժառանգությունը մտադի՞ր է դաշինքով ընտրությունների գնալ»: Պատասխան. - «Հնարավոր է: «Ժառանգության» համար դա միշտ եղել է նախընտրելի տարբերակը, սակայն ականատեսն ենք այն բանի, որ վերջնական որոշումների վրա այլ գործոններ են ազդել, եւ քաղաքական ուժերը ցանկացել են առանձին գնալ: Սա է պատճառը, որ դաշտում հատվածապաշտ, ինքնահավան հայտարարություններ, չարաճճի խայթոցներ են եւ իրական աշխատանքի պատրանք: ժողովրդի մոտ այդ ուժերի հանդեպ խորացող անտարբերություն է, օտարվածություն, ինչը պետք է փոխվի: Անցողիկ, հատվածապաշտ երկխոսություններից եւ ընդհարումներից այն կողմ կա մի արժեք, որը պետք է վերադարձնել ժողովրդին` իր պատկանելությունը: Հեքիա՞թ է սա, թե՞ իրականություն, կերեւա առաջիկա գործընթացներում»:
«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Որքան էլ որ տարօրինակ թվա, Սերժ Սարգսյանի համար ներքաղաքական բարդությունները երեւի թե սպասվում են հոկտեմբերի կեսերին Մոսկվա կատարելիք այցելության ընթացքում։ Սովորաբար հակառակն է եղել, եւ Հայաստանի նախագահը Մոսկվայում է գտել ներքաղաքական դարմանները, իսկ Արեւմուտքում սովորաբար ենթարկվել ճնշումների։ Սակայն իրավիճակը կարծես թե մի փոքր այլ է լինելու, եւ Մոսկվայում է լուծվելու Սերժ Սարգսյանի համար ներկայիս ներքաղաքական իրավիճակի թերեւս գլխավոր ինտրիգը հանդիսացող հարցը՝ ինչ է անելու Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Եվ դրան զուգահեռ` երեւի թե մեկ այլ հարց էլ կա, որը կլուծվի Մոսկվայում: Դա ԲՀԿ պահվածքի հարցն է խորհրդարանական ընտրությունների ընթացքում»:
«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Օմբուդսմեն դառնալուց հետո Կարեն Անդրեասյանը համոզում էր, թե լրատվամիջոցներին դատական հետապնդումների գերին դարձրած՝ զրպարտության ապաքրեականացման մասին օրենքը, որը հսկայական տուգանքներ է նախատեսում ԶԼՄ-ների համար, սխալ չէ, պարզապես դատավորներն են այն սուբյեկտիվորեն մեկնաբանում եւ վճիռներ կայացնում։ Բայց ահա ինքն է դիմել Սահմանադրական դատարան նույն այդ հոդվածները հակասահմանադրական ճանաչելու համար։ Փաստորեն, օմբուդսմեն Անդրեասյանը հավաստում է, որ իր իսկ նախաձեռնությունն այնքան էլ լավը չէր։ Իսկ եթե սա մեղայական է, հարց է առաջանում՝ սխալը վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացնե՞լն էր, թե՞ այդ հոդվածները սեփական նախասիրություններին համահունչ մեկնաբանելու՝ դատավորների պահվածքը»։