Պաշտոնական բացումից մոտ երեք շաբաթ անց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեւորային նոր համալիրի ժամանման սրահով այսօր Հայաստան եկան առաջին ուղեւորները:
Նոր համալիրն ունի տարեկան 3.5 միլիոն ուղեւոր սպասարկելու հնարավորություն, ներդրումը 160 միլիոն դոլար է: Կառուցվել են նոր VIP սրահներ, երկհարկանի ավտոկանգառ: Առաջին ուղեւորները բավական տպավորված էին:
«Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին Մոսկվայից ժամանած ինքնաթիռի ուղեւորներն էին նոր սրահում:
«Հրաշալի, քսան տարի առաջ եմ այստեղ եղել: Ավելի լավ օդանավակայան չեմ տեսել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ռուս ուղեւորներից մեկը: - «Այլ օդանավակայանների համամետությամբ եթե ասեմ` համապատասխամնում է միջազգայկին չափանիշներին: Գումարած սպասարկումը: Ավելի լավն է, քան Մոսկվայի օդավանակայանը»:
Օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանի խոսքով, նոր համալիրի մեկնման սրահը կբացվի մեկ ամիսից, ուղեւորներին 46 հաշվառման սեղան կսպասարկի, իսկ ժամանման սրահը նաեւ նոր ծառայություններ կմատուցի սպասողներին` մասնավորապես անվճար wi fi ինտերնետ, խանութներ, բանկային եւ փոստային ծառայություն:
«Կգործեն տաքսի ծառայություններ, ինչը երկար ժամանակ լուրջ խնդիր էր մեզ համար, քանի որ բազմաթիվ բողոքներ ունեինք ուղեւորների կողմից: Այս մասնաշենքում ունենք առանձնացված տարածք եւ տաքսի ծառայությունները հատուկ մոտեցումով են գործելու: Հուսով եմ, որ նախկինում գործող անօրինական տաքսի ծառայությունները այլեւս այստեղ չեն լինի», - ասաց Շխյանը:
«Արմավիա» ընկերության սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարով այսօր եւս ներկա էր նոր սրահի գործարկմանը:
«Այսօր ոչնչով չենք զիջում ոչ մի երկրի, քաղաքի: Հոյակապ օդանավակայան ունենք եւ ավիաընկերությունն էլ վստահ աշխատում է: Կարծում եմ, այս ամենը շատ զբոսաշրջիկների կգրավի մեր երկիր, Հիմնականում երկրի մասին առաջին տպավորությունը մարդիկ ստանում են ինքնաթիռից եւ օդանավակայանից: Տեսեք` այստեղից մինչեւ ավտոկանգառ 20 մետր է, մինչդեռ շատ օդանավակայաններում կիլոմետրերով քայլում ես», - ասաց նա:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կնպաստի արդյոք նոր օդանավակայնի գործարկումը, որպեսզի «Արմավիան» ավելացնի ուղղությունները, Բաղդասարովն ասաց, որ դա առաջին հերթին պայամավորված է ժողովրդի վճարունակությունից, իսկ դա կախված է երկրի տնտեսությունից. - «Այսօր աշխարհով մեկ անկում է ընթանում, բոլոր ավիաընկերությունները ֆինանսական կորուստներ են ունենում, շատերը փակվեցին ` թե' Ռուսաստանում, թե' Եվրոպայում, եւ թե' Ամերիկայում, ընդհանուր տնտեսական ճգնաժամը ազդեցություն է թողնում ամեն ինչի վրա, իսկ ավիաընկերությունները առաջին հարվածի տակ են: Մենք պատրաստվում ենք ավելի վատ սցենարի, քանի որ բոլոր ցուցանիշներով` այդ թվում Հունաստանի ճգնաժամը, եւ այլն, տնտեսության անկում է սպասվում եւ դա կազդի ավիացիայի վրա»:
Բաղդասարովի փոխանցմամբ, միակ նոր ուղղությունը, որ կբացվի առաջիկայում, սպասվում է գարնանը` Երեւան-Միլան չվերթը:
«Ավելի շատ փակում ենք ուղղությունները, քանի որ չեն արդարացնում, փակեցինք Բարսելոնը, Մադրիդը, շուտով կհանվեն նաեւ թռիչքները դեպի Լիոն եւ մարսել: Սրանք ուղղություններ են, ուր հիմնականում մեկնում են հանգստի համար: Ամենայն հավանականությամբ, Ամստերդամի ուղղությունն էլ կփակենք», - ասաց Բաղդասարովը` հավելելով, որ դրանք փակվում են ժամանակավորապես»: