«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Դաշնակցությունն եւ «Ժառանգությունը» հայտարարում են, թե իրենք ընդդիմություն են (ՀՅԴ-ն նույնիսկ «սպրավկա» ունի), անընդհատ խոսում են այն մասին, որ Հայաստանում իշխում է կոռուպցիան, իշխանությունները հանցագործ են, երկիրը դատարկվում է եւ այլն, բայց հենց ժողովուրդը ոտքի է կանգնում եւ գնում կոնկրետ ուժի հետեւից` սրանք միանգամից մոռանում են «հանցավոր իշխանություններին» եւ հարձակվում այդ ուժի վրա… Բանն այն է, որ առջեւում ընտրություններ են, եւ ակնհայտ է, որ հիմնական պայքարը ընթանալու է կոալիցիայի եւ Կոնգրեսի միջեւ: Կոալիցիայի անդամ կուսակցությունները, ի դեպ, իրենք էլ են հասկանում դա եւ բարձրաձայն ասում են այդ մասին: Ընդ որում` կոալիցիան շատ կցանկանար, որ այդպես չլիներ, որովհետեւ իրենց համար իդեալական տարբերակը կլիներ հետեւյալը. իրենք մի 70-80 տոկոսանոց մեծամասնություն են ստանում, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն էլ մնում են որպես անշառ ընդդիմություն ու մեկ-մեկ էլ ծոմ են պահում, ռոտացիոն հացադուլներ են հայտարարում եւ գոռում «նախագա'հ, մի զիջիր» եւ այլն: Հիմա ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» իրենց պահվածքով հենց դա են ասում իշխանություններին. «ի՞նչ կլինի` էս անգամ էլ մեզ խցկեք խորհրդարան, հաստատ պետք կգանք, էդ Կոնգրեսը շառ ա»։
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը իրողությունների խեղաթյուրում է համարում օրերս Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունը, թե «Դրոյի» եւ «31»-ի գործերը թմրանյութ ներմուծելու մեղադրանք են պարունակել»։ «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը այդ քրեական գործերի շրջանակներում քաղաքական մեղադրանքներ էին ներկայացված: Այդ կերպ Դաշնակցության նկատմամբ քաղաքական հաշվեհարդար իրականացվեց: Կուսակցության գործունեությունը կասեցվեց, իսկ դաշնակցական մամուլի՝ 14 պարբերականների, նաեւ տեղեկատվական կենտրոնի աշխատանքն արգելվեց: Ձերբակալվեցին կուսակցության գրեթե բոլոր ղեկավարները, մի քանի տասնյակ դաշնակցականներ: Այս ամենը օրվա վարչախումբը ձեռնարկեց 1994-ի ավարտին, այսինքն՝ 1995-ի խորհրդարանական ու 1996-ի նախագահական ընտրություններից առաջ իր գլխավոր քաղաքական մրցակցին չեզոքացնելու նպատակով: Այս իրողությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը միտումնավորությամբ շրջանցում կամ մոռացության է տալիս», - թերթին ասել է Կարապետյանը:
«Երկիր» օրաթերթը գրում է. - «Հեռավոր 1988-ին ահել ու ջահել Օպերային թատրոնի շենքի մոտ էին շտապում, որ իրենց ավանդը բերեն համազգային գործին` Հայրենիքի անկախության պաշտպանությանը` ե'ւ Արցախի, ե'ւ Հայաստանի: Այսօր միտինգավոր «արմատական» ընդդիմության առաջարկած նպատակներն ու գաղափարները նման զգացումներ չեն առաջացնում եւ չեն կարող առաջացնել: Կոնգրեսից բացի, ո՞ւմ են պետք արտահերթ ընտրությունները: Իսկ ուրիշ նպատակներ նրանք չունեն էլ, քանի որ բացառապես իշխանության վերադառնալու համար են առաջ քաշում 2008-ի մարտի 1-ի 10 մարդու սպանության բացահայտման, Տիգրան Առաքելյանի ազատ արձակման եւ Կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ քրեական գործերի կարճման, Երեւանում փողոցային առեւտրի արգելքի հանման, մայրաքաղաքում կրպակների ապամոնտաժման որոշումը չեղյալ հայտարարելու, մամուլի եւ լրագրողների հանդեպ դատական հետապնդումների կասեցման պահանջները: Այս ամենը, իհարկե, կարեւոր է, բայց` միայն բոլոր ոլորտներում համակարգային փոփոխություններ կատարելու անհրաժեշտության համատեքստում»:
«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. -«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է պատասխանել հարցին, թե ում է սատարելու 2013 թվականի նախագահի ընտրությանը: Հայաստանի պարագայում եւ տվյալ կոնկրետ դեպքում այդքան էլ նորմալ չէ, որովհետեւ նույն Գագիկ Ծառուկյանն ընդամենը մի քանի ամիս առաջ` 2011 թվականի փետրվարի 17-ին, կոալիցիոն հուշագիր է ստորագրել ՀՀԿ եւ ՕԵԿ ղեկավարների հետ, որտեղ հստակ նշվում է, որ ստորագրողները պայմանավորվում են հաջորդ նախագահի ընտրությանը գործող նախագահի թեկնածությունը սատարելու մասին: Ի՞նչ փոխվեց անցած ամիսների ընթացքում, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է միասնական թեկնածուով նախագահի ընտրությանը մասնակցելու ստորագրությունից եւ ըստ էության քայլ անում դեպի «երկրի կայուն առաջընթացի» խափանման: Իսկ գուցե Ծառուկյանին «ապակողմնորոշել» է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվության հանգամա՞նքը: Բայց չէ՞ որ դժվար է պատկերացնել, որ ասենք` միաժամանակ թեկնածություն առաջադրեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա կարելի էր այդպիսի կոմբինացիա պատկերացնել, որ ասենք` Քոչարյանի առաջադրումով իշխող համակարգը կփորձեր, այսպես ասած, «վատ Քոչարյանի» ֆոնին «համեմատաբար լավ Սերժ Սարգսյան» խաղարկել եւ ապահովել, այսպես ասած, լեգիտիմ ընտրություն: Բայց երբ կա կազմակերպված ընդդիմություն, որն ունի Քոչարյանին ու Սարգսյանին վարկանիշով, մեղմ ասած, չզիջող թեկնածու, այդ տարբերակը խաղարկելն անիմաստ եւ անհնարին բան է, եթե նույնիսկ համարենք, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հակասություն են խաղում, ոչ թե իրականում հակասություն ունեն»: