Ծրագրի իրագործման համար Եվրամիությունը հատկացրել է 15 միլիոն եվրո:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգը նշում է. - «Մեր նպատակն է Հայաստանում բարելավել մասնագիտական կրթության որակը, քանի որ սա շատ կարեւոր դեր է խաղում մարզերի զարգացման համար»:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, հատկացված դրամաշնորհների շրջանակներում բոլոր 12 քոլեջներն ամբողջությամբ վերակառուցվել կամ վերակառուցվում են: Վերահակավորվել են նորագույն սարքավորումներով, լաբորատորիաներով, համապատասխան գույքով, համակարգչային լսարանով:
Աշոտյանի խոսքով, վերապատրաստվել է նաեւ այդ քոլեջների մանկավարժական կազմը: Լուրջ ուշադրություն են հատկացրել կրթության բովանդակության թարմացմանը:
Աշոտյանը նշում է, որ այս տարի մշակվել են 20 նոր չափորոշիչներ այն առարկաների համար, որոնք պահանջարկ ունեն աշխատաշուկայում:
Նախարարի խոսքով, պահանջարկ են վայելում հաշվապահները, վարսահարդարները, խոհարարները, սպասարկման, տուրիզմի, ՏՏ ոլորտի մասնագետները, սակայն կան մասնագիտություններ, որոնք հիմնավորապես վերանայման կարիք ունեն` ընդհուպ մինչեւ ցանկից հեռացնելը, քանի որ, ըստ Աշոտյանի, երկրում այդ մասնագետները պահանջված չեն:
«Դպրոցներում այսօր աշխատում են շուրջ 5000 ուսուցիչներ, ովքեր ժամանակին ստացել են միջին մանկավարժական կրթություն: Մենք մոտ ապագայում կտրուկ դնում ենք խնդիր, իհարկե չվնասելով արդեն աշխատող ուսուցիչների շահերը, իրենց տալով ժամանակ վերապատրաստվելու, պահպանելով արդեն ընդունված ուսանողների իրավունքները, բայց Հայաստանում մոտ ապագայում կներդրվի մանկավարժական կրթության նոր ցենզ` բակալավր»,- նշում է Աշոտյանը:
Խոսելով ոլորտում կառավարության այլ կարեւոր որոշումների ու իրականացրած փոփոխությունների մասին` Աշոտյանը նշեց, որ եվրոպական գործընկերների խորհրդով գնացել են միջին մասնագիտական ոլորտի օպտիմալացման ճանապարհով, ինչի արդյունքում քոլեջների եւ ուսումնարանների թիվը կրճատվել է 10-ով, սակայն մնացածները դարձել են «ավելի մեծ, խոշոր հաստատություններ»:
Աշոտյանը նաեւ նշում է, որ առաջիկա երկու տարիների ընթացում մարզպետարանների, քաղաքապետարանների ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունները կանցնեն Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ, իսկ 2012 թվականից պետական պատվերը միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում կավելանա 50 տոկոսով: