Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրի արդյունքները դիտարկելու նպատակով այս օրերին Հայաստանում է գտնվում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի փոխտնօրեն Փաթրիք Ֆայնը:
«Մենք շատ գոհ ենք այն առաջընթացից, որ տեսնում ենք», - երկուշաբթի օրը Արարատի մարզում «Ռանչպար-1» պոմպակայանի վերաբացման ժամանակ հայտարարեց Փաթրիկ Ֆայնը:
«Ռանչպար-1» պոմպակայանը ոռոգում է 6100 հեկտար հողատածարք` ոռոգման ջրով ապահովելով Արարատի մարզի 23 համայնքների: Պոմպակայանի վերականգնման աշխատանքներում ՀՄՀ-Հայաստան ծրագրի կողմից ներդրվել է 5.5 մլն դոլար:
Կորպորացիայի կողմից երկրորդ ծրագրի ֆինանսավորման հավանականությանն անդրադառնալիս` Ֆայնն ասաց, որ կորպորացիան առավել քան որեւէ այլ կառույց ցանկանում է, որ լինի երկրորդ ծրագիրը:
«Երբ մենք քննարկում ենք ապագա ներդրումների հնարավորությունը, հաշվի ենք առնում երկու գործոն` առաջինը, թե ինչ քաղաքականություն է իրականացնում երկիրը, եւ երկրորդ` ուշադրություն ենք դարձնում նախկինում կորպորացիայի հետ համատեղ իրականացրած ծրագրերի ընթացքին: Այս պարագայում կարող եմ ասել, որ դրանք իրականացվել են գերազանց, եւ մենք ակնկալում ենք, որ կշարունակենք մնալ գործընկերներ», - ասաց Ֆայնը:
Հիշեցնենք, որ 2006 թվականին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ծրագրել էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլարի գումար` նախատեսված ոռոգման համակարգերի եւ գյուղական ճանապարհների շինարարության համար: Սակայն 2009-ին կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը` պայմանավորված մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ:
Շարունակվեց եւ ավարտին հասցվեց միայն ոռոգման համակարգերի կառուցման ծրագիրը:
«Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, երկրորդ ծրագրի հավանականության մասին խոսելիս, ասաց, որ պետք է սպասել Հայաստանի կատարողականի ցուցանիշներին, որոնք կորպորացիան պետք է հրապարակի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
«Այնուհետեւ պարզ կլինի, թե երբ եւ ինչպես Հայաստանը կարող է հավակնել երկրորդ ծրագրին: Ես միայն լավատեսորեն եմ տրամադրված, իմ կարծիքով առաջին ծրագրի արդյունքները այնքան դրական են, որ մենք անշուշտ կկարողանանք հավակնել նաեւ երկրորդ ծրագրին», - ասաց Հովսեփյանը: