Մատչելիության հղումներ

Կամավորական աշխատանք, օտար լեզվի եւ մշակույթի ուսուցում արտասահմանում


Եվրոպական կամավորական ծառայություններ ծրագիրը Հայաստանում գործում է 2005-2006 թ-ից: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ ծրագրերը 1000-ավոր են ու յուրաքանչյուր երիտասարդ ինքն է ընտրում ծրագիրը եւ երկիրը:

22-ամյա Կատարինա Ֆաիտովան եւ 23-ամյա Սիանա Կոտրիբովան արդեն 2 ամսից ավելի է, ինչ Հայաստանում են Եվրոպական կամավորական ծառայություններ ծրագրի շրջանակներում: Նրանք արդեն հասցրել են փոքր ի շատե հայերեն խոսել սովորել:

Երիտասարդները իրենց կամավորական աշխատանքը իրականացնում են Երիտասարդական ակումբների դաշնությունում: Նրանք այցելելու են մարզերում գտնվող էկո-ակումբներ եւ հանդիպելու են տեղի երիտասարդների հետ:

Հայաստան գալը պատահական չի եղել: Նրանք նշում են, որ մինչեւ այստեղ գալը որոշ բաներ իմացել են այս երկրի մասին, բայց հիմա պատրաստվում են ավելի շատ սովորել:

Հայաստանում ծրագրերին կարող են մասնակցել Եվրոմիության անդամ երկրների քաղաքացիները: Իսկ Հայաստանի քաղաքացիները կարող են իրենց ծրագրերն անցկացնել Եվրոմիության անդամ երկրներում: Կան Եվրոպական արժեքներին, մշակույթին, սոցիալական վիճակին առնչվող ծրագրեր:

Հայաստանը տարեկան մի քանի տասնյակ երիտասարդներ է ընդունում:

Դիմելու համար տարվա ընթացքում կա 5 վերջնաժամկետ: Առավելագունը 1 տարի ժամկետով երիտասարդները հնարավորություն են ստանում կամավորական աշխատանք կատարել Եվրոպական Միության տարբեր երկրներում:

please wait

No media source currently available

0:00 0:07:24 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG