Հինգշաբթի կայացած նիստում կառավարության անդամները քննարկել են 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը եւ հավանության արժանացրել այն:
Երկրի հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը եկամուտների գծով կազմելու է 910 միլիարդ դրամ, իսկ ծախսերի գծով` 1 տրիլիոն 42 միլիարդ 5 միլիոն դրամ: Բյուջեի դեֆիցիտը կազմում է 132.5 միլիարդ դրամ: Առաջին անգամ հարկեր-համախառն ներքին արդյունք ցուցանիշը ավելացել է 0.6 տոկոսով, ինչը բարձր ցուցանիշ է համարվում: Այս տարվա համեմատ շուրջ 60 միլիարդով ավելացել է բյուջեի եկամտային եւ շուրջ 40 միլիարդ դրամով ծախսային մասը:
Այսօր ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ նպաստները բարձրացվելու են 2700 դրամով:
«Ամսական 26 800 դրամ ընտանիքին տրվող միջին նպաստը դառնալու է 29 500 դրամ, բարձրացվելու է աշխատանքային կենսաթոշակները` շուրջ 3000 դրամով, այսինքն 28 400 դրամ աշխատանքային կենսաթոշակը դառնալու է 31 300 դրամ: Խոշոր գումարներ են հատկացվել այս 65 միլիարդից` 3 միլիարդ կրթությանը, սոցիալական ապահովությանը` շուրջ 12.9 միլիարդ դրամ: Քաղծառայողներին սոցիալական փաթեթով ապահովելու նոր ծրագրի համար 18 միլիարդ դրամ է հատկացվել, պաշտպանության նախարարության լրացուցիչ հատկացվել է 8 միլիարդ դրամ», - ասաց Սաֆարյանը:
Հայաստանում առաջին անգամ, ինչպես վարչապետը որակեց, աշխատավարձերի ռեֆորմ է իրականացվելու:
«Քաղծառայողներին տրամադրելու ենք սոցիալական ապահովության փաթեթ։ Նրանք հնարավորություն են ունենալու 2012 թվականին օգտվել այդ փաթեթից, մասնավորապես, իրականացնել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման վճարում, ապահովագրական փոլիսների միջոցով իրականացնել իրենց առողջական խնդիրների լուծման ծախսերի փակում, մասնավորապես, միջին հաշվով չորս անդամից բաղկացած ընտանիքը պետության կողմից այդ փոլիսի շնորհիվ ամբողջությամբ ստանալու է անվճար բուժսպասարկում։ Եվ երրորդը, նրանք հնարավորություն են ունենալու իրենց ընտանիքի ուսանողների ուսման վարձերը վճարել այդ միջոցների հաշվին», - ասաց Տիգրան Սարգսյանը:
Ուշագրավ է, որ 910 միլիարդ դրամի ավելի քան 96 տոկոսը հաշվարկված է որպես հարկային եկամուտ: Այդ կապակցությամբ անհանգստություն հայտնեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
«Շատ կարեւոր է, որ աննախադեպ աճ նախատեսող բյուջեի համար մեզ ներկայացվի բյուջեի եկամտային մասին բացատրությունը` տնտեսության ճյուղերի զարգացման կանխատեսումներով: Եթե այդ փաստաթուղթը չլինի, մենք չենք կարող իմանալ` տնտեսության որ ճյուղերի հաշվին է ակնկալվում աճի տեմպը: Կարծում եմ, որ մենք պետք է դիմենք էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությանը` այդ փաստաթղթի շուրջ մեզ հետ քննարկումներ անցկացնելու համար, որպեսզի կարողանանք Ձեր հանձնարարականները կատարել: Հակառակ դեպքում այն կդառնա ավելի ռիսկային: Հայաստանի պատմության մեջ բյուջեի նման աճ հետճգնաժամային պայմաններում չի նախատեսվել, դրա համար մենք շատ մեծ անհանգստություն ունենք եւ պետք է լուրջ աշխատենք այդ փաստաթղթի վրա, որ իմանանք 2012-ին որտեղից ենք ակնկալում [եկամուտների աճ]», - ասաց Խաչատրյանը:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին էլ հետաքրքրում էին իր ոլորտի հատկացումները:
«Ինչպես գիտեք` օլիմպիական տարի է, ես կուզենայի իմանալ դրա հետ կապված որեւէ տարբերություն կա բյուջեի մեջ, թե ոչ: Ես չեմ խոսում մեր վերջին հաջողությունների մասին, որ գրեթե յուրաքանչյուր ամիս 1-2 ոսկի մեդալ ենք բերում եւ որեւէ ֆինանսական արձագանք չկա», - վարչապետին դիմելով ասաց նախարար Արթուր Պետրոսյանը: Վարչապետն էլ հակադարձեց նրան. - «Ո՞նց չկա, ո՞ր մի չեմպիոնին մենք չենք մեծարել, չենք պարգեւատրել»: - «Դե էս վերջին անգամ ասել եք, որ էլ չգան, ամսի 28-ին պետք է գային ընդունելության ձեզ մոտ: Կառավարությունից են զանգել, ասել են` ատմենյաետսյա», - ասաց նախարարը: - «Տենց բան չի ասվել: 28-ին ատմենյայետսյա, 29-ին կգան, ա'յ քեզ բան», - պատասխանեց վարչապետը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը բյուջեի քննարկման ընթացքում նաեւ տեղեկացրեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մշակվել է հարկային փաթեթ, որը նախատեսում է բացահայտել եւ հարկել նախկինում չհարկվող մի շարք ոլորտներ: Սա, Տիգրան Սարգսյանի խոսքով, հնարավորություն կտա պետական բյուջեով ավելի շատ ֆինանսական միջոցներ վերաբաշխել: