«Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանը անվտանգության տեսանկյունից կունենա նույն պայմանները, ինչ մասնակից մյուս երկրները:
«Նկատի ունեցեք, որ ըստ ստանդարտ ընթացակարգի` Եվրոպական հեռարձակողների միությունը հյուրընկալող երկրի իրավասու մարմիններից անվտանգության երաշխիքներ է ակնկալում բոլոր մասնակիցների համար` այդ թվում Հայաստանի պատվիրակության: Միությունը, ինչպես միշտ, ժամանակին տեղյակ է պահում անվտանգության հայեցակարգի եւ երաշխիքների մասին մասնակից անդամ հեռարձակողներին, այդ թվում եւ` Հանրային հեռուստաընկերությանը: Մենք տեղյակ ենք ձեր մտահոգությունների մասին եւ պետք է անենք այն, ինչ մեր հնարավորությունների սահմաններում է` հույս ունենալով հաջորդ տարվա մայիսին Բաքվում ողջունել Հայաստանի պատվիրակությանը», - ասաց Օլա Սանդը:
Մինչդեռ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը օրերս հայտարարեց, որ Հայաստանի ներկայացուցչի մասնակցության հարցը դեռ որոշված չէ, քանի որ հայկական կողմին չեն բավարարում Ադրբեջանի խոստացած անվտանգության երաշխիքները, եւ իրենք երաշխիքների համար դիմել են Եվրոպական հեռարձակողների միությունը:
«Մեզ պետք են ոչ թե ադրբեջանական կիսաերաշխիքները, այլ հենց Եվրոպական հեռարձակողների կողմից երաշխիքներ, եւ կարծում եմ` մինչեւ դեկտեմբեր Ժնեւում կայանալիք ժողովը այդ երաշխիքնեը մեզ պետք է տրամադրվեն», - ասել էր Հարությունյանը:
Ինչպես հայտարարել էր Հանրային հեռուստառադիոխորհդի նախագահը, մասնակցության դեպքում Երեւանից Բաքու կմեկնի 30-40 հոգանոց պատվիրակություն: Ի դեպ, դեկտեմբերին Երեւանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ»-ին Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել:
«Մեդիամաքս»-ի գործակալության գլխավոր խմբագիր, տեղեկատվական անվտանգության մասնագետ Դավիթ Ալավերդյանն ասում է, որ Բաքվի «Եվրատեսիլ»-ը Հայաստանի համար առաջին հերթին ոչ թե երաժշտական, այլ քաղաքական մրցույթ է, ուստի անպայման պետք է մասնակցել դրան:
«Մյուս տարի մեր մասնակցությունը այդ առումով բացառիկ է լինելու, որովհետեւ մասնակցությունը ավելի կարեւոր է լինելու, քան թե հաղթանակը: Եվ քանի որ մասնակցությունն է կարեւոր լինելու, պետք է մտածել այն մասին, որպեսզի այդ մասնակցությունը որքան հնարավոր է աշխարհի համար ցուցադրական լինի, որ մենք ինչ-որ մեսիջ ուղարկենք աշխարհին», - կարծում է Ալավերդյանը:
Միեւնույն ժամանակ, ըստ Դավիթ Ալավերդյանի, Հայաստանը պետք է ամենաբարձր մակարդակով ստանա անվտանգության երաշխիքներ: Ընդ որում այդ երաշխիքները, ըստ փորձագետի, պետք է ապահովեն հայ մասնակցի համար բոլոր պայմանները` այդ թվում փորձեր անելու, ազատ տեղաշարժվելու, ինչպես նաեւ մրցույթը լուսաբանելու հայաստանցի լրագրողների իրավունքը, որպեսզի «պատվիրակության անդամները չզգան իրենց ոսկե վանդակի մեջ»: Դավիթ Ալավերդյանի կարծիքով, Ադրբեջանը լրջորեն շահագրգռված է, որ Հայաստանը չմասնակցի մրցույթին, բայց կանի ամեն ինչ, որ հայկական պատվիրակությունն ինքը հրաժարվի:
«Եվ եթե այնպես ստացվի, որ իրենք են ամեն ինչ անում, որ հայկական պատվիրակությունը չգnա, կարող է տեղի ունենալ այն, ինչ տարիներ առաջ տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի հետ` ՆԱՏՕ-ն պարզապես հրաժարվեց Բաքվում անցկացնել այն զորավարժությունները, որտեղ տարբեր խոչընդոտների պատճառով չկարողացան ժամանել հայ զինծառայողները», - ասաց Ալավերդյանը:
Նման սցենարի դեպքում, Դավիթ Ալավերդյանի կարծիքով, Եվրոպական հեռարձակողների միությունը պետք է դիմի պահեստային տարբերակի. - «Գոնե մի քանի ամիս ուշացումով նույն մրցույթը կարող է անցկացնել մեկ այլ երկրում, եւ սա կարող է իսկապես մեծ սկանդալի առիթ հանդիսանալ, եւ Ադրբեջանը, բնականաբար, չի ուզենա, որ իր իմիջը այդ կերպ նսեմացվի»:
«Եվրատեսիլ 2007»-ում 8-րդ տեղը գրաված երգիչ Հայկոն այն կարծիքին է, որ ընդհակառակը` Հայաստանը եկող տարի պետք է բոյկոտի մրցույթը` այդպես ցույց տալով իր դիրքորոշումը:
«Երբ որ իրենց մամուլն ես կարդում, նրանք ամեն օր խոսում են պատերազմի մասին, որ հայերը վատն են եւ այլն… կարծում եմ` շատ լավ կլիներ, որ մենք բոյկոտեինք եւ ուղղակի չգնայինք նրանց մոտ` համոզված չլինելով, որ այնտեղ ամեն ինչ լավ կլինի, թե՞ ոչ», - ասաց երգիչը:
Ադրբեջանում անցկացվելիք մրցույթում պատվիրակ ունենալու համառ ցանկությունը Հայկոն համեմատում է մեղվի փեթակը փորելու հետ. - <Համոզված եմ, որ դահլիճը սուլելու է եւ այլն… իմ կարծիքով, այստեղ ինչ-որ հերոսություն չկա, եթե լինի անվտանգության երաշխիքներ երկու կողմից, կարծում եմ` կարելի է մտածել գնալու մասին, բայց, իհարկե, ուղարկել որակով, շատ լավ երգիչ»:
Մրցույթին Հայաստանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի դեկտեմբերին: Իսկ Բաքվի կենտրոնում արդեն սկսված է 23 հազար հանդիսատես տեղավորող համերգասրահի շինարարությունը` հատուկ 57-րդ «Եվրատեսիլ»-ի համար: Եվրոպական հեռարձակողների միությունը պահանջեց Ադրբեջանից հստակ երաշխիքներ տրամադրել, որ բոլոր օտարերկրյա հյուրերին մուտքի վիզաներ կտրամադրվեն, կապահովվի բոլոր այն մարդկանց խոսքի ազատությունը, ովքեր այցելելու են Բաքու` լինեն դրանք երգի մրցույթի մասնակիցները, լուսաբանող լրագրողները, թե՝ պարզապես հյուրեր: Պաշտոնական Բաքուն արձագանքեց, թե մրցույթին ընդառաջ վիզային ռեժիմի հեշտացումը չի քննարկվում` միեւնույն ժամանակ շեշտելով, որ երկիրը «հյուրընկալության պատմական ավանդույթներ ունի»: