«Այսօր ներկայացնելու ենք Հայաստանի պատմությունը՝ թե ինչպես այն անկախացավ: Իմ կարծիքով անկախությունը մեծ պարգեւ է ամեն երկրի, ամեն ժողովրդի համար», - ասաց մասնակիցներից Ջուլին:
Սամվելը պատմեց, որ խաղում է Միքայել Նալբանդյանի կերպարը, եւ իր համար անկախությունը հայկական տարազներն են՝ ամենահինից մինչեւ ամենանորը:
«Մաքսլիբերթի»-ն անկախությանը նվիրված միջոցառմանը մասնակցող երեխաների ծնողներից հետաքրքրվեց, թե ի՞նչ է անկախությունը նրանց համար եւ ինչ կտա այն նրանց երեխաներին:
«Մտքի, արտահայտվելու ազատություն, որից պետք է ճիշտ օգտվենք », - ասաց գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը:
«Ավելի ազատ մտքերով կդաստիարակենք մեր երեխաներին», - ասաց ծնողներից մեկը:
«Երեւի խոսքի ազատությունը տվեց անկախացումը, բայց բացասական բաներ էլ շատ կան», - ասաց միջոցառման մեկ այլ մասնակից:
Արդյո՞ք փոխվել է ընթերցող երեխաների քանակը անկախությունից հետո հարցին գրադարանի փոխտնօրենը պատասխանեց. - «Երեխաները միշտ էլ կարդում են, ուղղակի հիմա հետաքրքրությունները, պահանջները այլ են, նաեւ էլեկտրոնային ռեսուրսներից են սիրում օգտվել, բայց մենք աշխատում ենք կապել երեխաներին ընթերցանությանը հենց գրքերի միջոցով»: