Մատչելիության հղումներ

Ժամանակակից կրթական ծրագրերի կիրառումը Հայաստանում եւ ԼՂ-ում


Երեքշաբթի մեկնարկեց «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի 7-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Հյաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ժամանակակից կրթական ծրագրերին եւ դրանց կիրառմանը:

Համաժողովի ընթացքում բանախոսները քննարկեցին ինչպես կրթական ոլորտում առկա խնդիրները, այնպես էլ վերջին տարիների ձեռքբերումները, որոնք վերաբերում են նորագույն տեխնոլոգիաներին:

«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանի խոսքով` այսօր նոր կրթական գործիքների կարիք ունի հատկապես Լեռնային Ղարաբաղը, որտեղից էլ մեկնարկել են իրենց ծրագրերը:

«Այնտեղ ավարտելուց հետո միայն ծրագրեր կիրականացնեն Հայաստանում, եւ դրանք կսկսենք գյուղերից: Կրթությունը Հայաստանում եւս պետք է ավելի առաջ գնա, այդ ուղղությամբ արված քայլերից մեկն էլ նոր ուսումնական ռազմավարությունն է, որի շնորհիվ Արցախի մի շարք դպրոցների տարրական դասանների աշակերտներն ունեն սեփական նեթբուքեր», - ասաց Շիրինյանը:

Լեռնային Ղարաբաղի կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրայնը նշեց, որ իրենց մոտ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայտարարված է գերակա ուղղություն:

«Բուհերն ու դպրոցները վերազինելու քայլեր են ձեռնարկվում, մի շարք ծրագրեր իրականացվում են բարերարների միջոցով: 4 բարձրագույն ուսումնական հաստատություններ այսօր հագեցած են անհրաժեշտ տեխնիկական բազայով: 30 դպրոցներում եւս գործում են տեղեկատվական համակարգեր: Տեղեկատվական լսարանները բազմաֆունկցիոնալ են եւ հնարավորություն են տալիս տարբեր ժամանակակից մեթոդներ կիրառել ուսման ընթացքում», - ասաց Խաչատրյանը:

Հայաստանյան բուհերի մատուցած կրթության որակին անդրադարձավ «Լույս» հիմնադրանի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարասլանյանը: Ըստ նրա` եվրոպական փորձը ճիշտ կիրառելու դեպքում միայն հնարավոր կլինի լավ եւ աշխատաշուկայում մրցունակ կադրեր պատրաստել, ինչը դեռեւս չեն կարողանում անել:

Կրթության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման լավագույն օրինակ է Հայկական վիրտուալ համարսարանը, որի միջոցով հեռավար կրթություն են ստանում 51 երկրներում բնակվող շուրջ 1300 ուսանողներ: Համալսարանի ներկայացուցիչ Հասմիկ Խալափյանը ներկայացրեց իրենց վերջին նորությունը. - «4 րոպեանոց տեսանյութի միջոցով ներկայացնում են մեր պատմությունը ուսանողներին, ովքեր նախընտրում են ժամանակակից միջոցները»:

please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG