«Ագուլիս» տիկնիկային թատրոնն արդեն 12 տարի է գործում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի նկուղում:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ երկար տարիներ պարզապես «թափառական սկզբունքով» աշխատելուց հետո, վերջապես ապաստանեցին այստեղ, եւ յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին հենց այստեղ են հյուրընկալում երեխաներին:
«Մեր մուտքը շատ բարվոք, գեղեցիկ մուտք չէ, բայց թատրոնը իր տեղն ունի հասարակության մեջ: Դժվար գործ է այդպիսով այն առաջ տանելը, բայց պետք է դիմանալ, որովհետեւ թատրոնը ազատություն սիրող արվեստ է», - ասաց Երվանդ Մանարյանը:
Մանարյանի խոսքերով, թատրոնը նաեւ հասարակության թերությունները ցույց տվողը, հասարակությանը սթափեցնողը պիտի լինի: Իսկ պետությունը, ըստ նրա, պետք է ուղղակի ապահովի թատրոնի գործունեությունը ու չխառնվի դրա գործերին:
«Պետական հովանավորությունը միշտ չէ, որ ճիշտ ձեւով է օգտագործվում, որովհետեւ խորհրդային տարիներին սովորություն էր դարձել, որ եթե պետությունը հովանավորում է թատրոնին` նաեւ նրա գործերին միջամտելու իրավունք է իրեն վերապահում: Դա սխալ է: Պարզապես պետք է թատրոնին վստահել, նրան օգնել, որ ոտքի կանգնի, թե ինչ կանի՝ ինքը գիտի եւ հասարակությունը. լավը կլինի` հասարակությունը նրան կպահի, վատը կլինի` հասարակությունը նրան կմերժի», - ասաց Երվանդ Մանարյանը:
Ըստ Մանարյանի՝ առհասարակ թատրոնն այսօր փոքր-ինչ զիջել է իր դիրքերը: Երբեմն իրենց ներկայացումներին ներկա են լինում մեկ կամ մի քանի երեխաներ, բայց միեւնույն է՝ դերասանները խաղում են սկզբից մինչեւ վերջ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը սա պայմանավորում է, մի կողմից, ներկայումս գեղագիտական պակասը լրացնելու տարբեր ձեւերի առկայությամբ, մյուս կողմից՝ ծնողների որոշակի անտարբերությամբ:
«Չորս երեխայի համար խաղալը, նույնիսկ անհարմար է ասել, բայց սովորական է դարձել կարծես: Որովհետեւ մեր թատրոնները սովորեցրին հասարակությանը, որ պետք է աբոնեմենտով թատրոն գնալ: Ծնողը իր պարտականությունը չի կատարում երեխայի նկատմամբ, նա սպասում է, որ իրեն բերեն աբոնեմենտ տան, որ երեխային տանի թատրոն», - նկատեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Բայց Մանարյանը լավատես է. - «Նոր սերունդ պիտի գա, որը այդ հարցերի կարոտը կլինի, ինքը այդ հարցերը կդնի եւ կպահանջի , որ դրանք լուծում ստանան»:
«Ագուլիս»-ի դերասանները, այսպես ասած, նոր սերնդի ներկայացուցիչներն են: Դերասաններից 19-ամյա Լիլիթը պատմեց, որ թատրոնի բոլոր տիկնիկները հենց գեղարվեստական ղեկավարն է պատրաստել կամ գոնե նախագծել է դրանք: Խաղում են տասնյակից ավելի տիկնիկային ներկայացումներ, բայց մի տիկնիկ ունեն՝ Մանչուկը, որը 1988 թվականից խաղում է բոլոր ներկայացումներում:
Թատրոնը ամենամեծը չէ, ամենաշքեղը չէ, բայց իր առանձնահատկություններն ունի:
«Մեր թատրոնում հանդիսատեսը մուտք գործելու առաջին իսկ րոպեներից ինքն է դառնում ներկայացման անմիջական մասնակիցը: Երեխաները արտասանում եւ երգում են, որ ներկայացումը սկսվի, իրենք օգնում են տիկնիկներին բարդ իրավիճակներում, իրենք են բերում ներկայացումը հանգուցալուծման: Մեր ներկայացումները տարիներ շարունակ այդպես ինտերակտիվ են անցել», - ասաց Լիլիթը:
Այս անգամ խաղում էին Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ մկնիկը», քանի որ եկող տարի նրա 130-ամյակն է:
«Մենք որոշեցինք մի քիչ առաջ ընկնենք, որ երեխաները այդ անունը լսեն, «Պույ-Պույ մկնիկը» բեմի վրա տեսնեն, գրական նյութը երեխաներին հասու լինի», - եզրափակեց Երվանդ Մանարյանը: