Մատչելիության հղումներ

«Զվարթնոց» օդանավակայանում բացվեց ուղեւորային նոր համալիրը


«Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային նոր համալիրը
«Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային նոր համալիրը
Այսօր կայացել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղեւորային նոր համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նոր համալիրն ունի տարեկան 3.5 միլիոն ուղեւոր սպասարկելու հնարավորություն՝ առանձնացնելով մեկնող եւ ժամանող ուղեւորների հոսքերը: Համալիրում ուղեւորահոսքերի սպասարկումը կսկսվի այս տարվա հոկտեմբերից:

Օդանավակայանի ենթակառուցվածքի եւ շինությունների արդիականացման, միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ծառայությունների մատուցման ուղղությամբ աշխատանքներն իրականացրել է 2002 թվականից «Զվարթնոց»-ի կառավարումն ստանձնած ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն: Աշխատանքներն իրականացվել են երեք փուլով. առաջին փուլում իրականացվել է օդանավակայանի հին ենթակառուցվածքի՝ ներառյալ վազքուղու եւ թռիչքադաշտի վերանորոգումն ու վերազինումը, կառուցվել են նոր շինություններ: Երկրորդ փուլում մեկնարկել է ուղեւորային նոր համալիրի կառուցումը՝ մեկնման եւ ժամանման սրահներով: Շինարարությունն իրականացվել է 2004-2007 թվականներին: Երրորդ փուլում՝ 2008-2011 թվականներին ուղեւորային համալիրի կառուցումն ամբողջացվել է օդանավակայանի հանրային գոտում նոր տերմինալի, ժամանման եւ մեկնման հասարակական սրահների եւ ավտոկանգառի շենքի կառուցմամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` համալիրի բացման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը շրջել է օդանավակայանի տարածքում, ծանոթացել նորակառույց ուղեւորային համալիրի հնարավորություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG