Մատչելիության հղումներ

ԵՊՀ ուսանողները մաքրեցին Ախթալայի միջնադարյան մատուռները


Միջնադարյան եկեղեցի Ախթալայում
Միջնադարյան եկեղեցի Ախթալայում
Երեւանի պետական համալսարանի ուսանողներն ուրբաթ օրը մաքրեցին եւ ցանկապատեցին Ախթալայի միջնադարյան Սբ Գեւորգ եւ Սբ երրորդություն մատուռները:

Սրբատեղիներին ամբողջությամբ շրջապատված էին մոլախոտով, եւ մինչեւ անցյալ տարի էլ մուտքի դռան բացակայության պատճառով անասունները ամռան տապից վանքի ներսում էին պաշտպանվում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց աշխատանքների կազմակերպիչ Գեւորգ Մելքոնյանը, ԵՊՀ-ի ուսանողները հուշարձանների մաքրման աշխատանքները շարունակելու են Լոռու մարզի ողջ տարածքում:

Լոռում մարզում 3000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան, սակայն դրանց մեծ մասը պահպանության եւ բարեկարգման կարիք ունեն:

please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG