«Հրապարակ»-ը գրում է. - «Այս օրերին Սերժ Սարգսյանը բազում հանդիպումներ է կազմակերպել կամ մասնակցել եւ բոլորի ժամանակ անկախությանը նվիրված ելույթներ է ունեցել: Անշուշտ, շատ բարդ է նույն թեմայով մի քանի անգամ խոսելը, որ այդ ելույթները եւ խելացի լինեն, եւ մեջն ասելիք լինի, եւ զգացմունք ու 20-ամյակի ամփոփում: Սակայն այն, ինչ մենք այս օրերին լսեցինք, ամենաներողամիտ հանդիսատեսին ու իշխանասեր հայաստանցուն էլ չէին կարող բավարարել: Պարզ էր, որ այդ ելույթները գրել են տարբեր մարդիկ: Նրանց մեջ կան ռոմանտիկներ եւ պոռոտախոսներ, խիստ լավատեսներ ու դատարկախոսներ: Մարդիկ, ովքեր կամ այս տարիներին բացակայել են Հայաստանից, կամ չեն սիրում Հայաստանը: Որովհետեւ այդքան սեր կարող է խոստովանել միայն քիչ սիրող մարդը: Մարդիկ, ովքեր Հայաստանին նայում են ծառայողական ավտոմեքենաների պատուհաններից: Մարդիկ, ովքեր ապրում են բարեկեցիկ ու վիրտուալ Հայաստանում»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք. - «Պատգամավոր դառնալն այլեւս մոդայիկ չէ: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ իշխանությունները կհրաժարվեն մանդատների աճուրդից կամ զեղչեր կհայտարարեն: Եթե հիշում եք` ժամանակին Հյուսիսային պողոտայի էլիտար բնակարաններն էլ չէին վաճառվում, բայց իշխանությունները ձեւը գտան. հերթով կանչում էին մեծահարուստներին ու ստիպում գոնե մեկ-երկու բնակարան գնել այդ շենքերում: Դիմադրելն անիմաստ էր: Հիմա էլ մոտավորապես նույն բանը մանդատների վաճառքի ասպարեզում է տեղի ունենում: Միայն մի տարբերությամբ` այս անգամ դիմադրություն կա: Մեծահարուստները հերթով հայտարարում են, թե ցանկություն չունեն լինել հաջորդ խորհրդարանում: Առիթն էլ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունն է, թե հաջորդ խորհրդարանում գործարար պատգամավորներ չպետք է լինեն: Զավեշտն այն է, որ հայրենի օլիգարխները փաստորեն ճիշտ չեն հասկացել Սերժ Սարգսյանին: Նրա ասածն ընդամենը սա էր. - «Դուք փողը տվեք, ձեր փոխարեն ուրիշ մարդկանց ուղարկեք խորհրդարան, թող էլի' ձեր շահերը պաշտպանեն, բայց դուք էն կողմերում չերեւաք»»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հիմա էլ ուզում են «պարզեցնել» ՀՀ քաղաքացիություն տալու կարգը. ըստ այդմ` պարտադիր չէ հայոց լեզվի եւ Սահմանադրության իմացությունը: Այդ երկու կարեւորագույն երեւույթների նկատմամբ արհամարհանքը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը բացատրում է նրանով, որ կան հայրենասեր հայեր, որ հայերեն չգիտեն: Խնդիրը, իմ կարծիքով, շատ պարզ է. այդ «հայրենասերները» թող այն չափով հայրենասեր լինեն, որ հարգեն իրենց հայրենի պետության լեզուն եւ Հիմնական օրենքը: Կամ, եթե այդ հարգանքը չունեն, թող չհավակնեն մեր պետության քաղաքացի լինելու բարձր կոչմանը: Կառավարությունը հեշտությամբ է անցկացնում այս որոշումները, հավանաբար, այն պատճառով, որ հասարակության մեծ մասը անտարբեր է այս հարցերի հանդեպ: Ավելին` մեր քաղաքացիներից քչերն են իրենց կոչումը բարձր համարում: Դե, իսկ քաղաքական ուժերը, մանր գզվռտոցով տարված, այս հիմնարար խնդիրներին ուշադրություն չեն դարձնում»:
«Հայոց Աշխարհ» թերթին հարցազրույց է տվել գործարար, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք շրջանառվող այն ակնարկները, թե Մոլդովայից Լիբիա զենք փոխադրող «հայկական քաղաքացիական ավիաընկերությունը» կարող էր «Արմավիան» լինել, Բաղդասարովը պատասխանել է. - «Տարածված տեղեկատվության մեջ նշված է, որ մի «հայկական ընկերություն» Իլ-76-ով, հնարավոր է, զենք է տեղափոխել Լիբիա՝ Քադաֆիին։ Սա միանգամից մի շարք դիտողությունների տեղիք է տալիս։ Նախ, Հայաստանում գրանցված է 32 ավիաընկերություն, որոնք գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր երկրներում։ Այսինքն՝ եթե ասում են «հայկական ավիաընկերություն», ապա դա միայն «Արմավիան» չէ։ Ու չպետք է հասկանալ, թե միայն «Արմավիան» է հայկական ընկերություն։ Կան եւս երեք տասնյակ ուրիշները։ Երկրորդ. «Արմավիան» իր շարժակազմում չունի Իլ-76 տեսակի օդանավ ու երբեք չի էլ ունեցել։ Երբե՛ք։ Ավելին՝ երբեք չի էլ վարձակալել։ Երրորդ. «Արմավիան» աշխատում է բացառապես ուղեւորափոխադրումների շուկայում, Հայաստանի ազգային ավիափոխադրողն է եւ ճանաչված է ամբողջ աշխարհում՝ այն երկրներում, դեպի ուր չվերթեր է իրականացնում։ Այնպես որ չափազանց զարմացած ենք մեր ընկերության անունը նման անընդունելի կերպով հոլովելուց։ Բնականաբար նման հրապարակումները համարում ենք մեզ հասցեագրված ծանր մեղադրանք։ Ուստիեւ «Արմավիայի» իրավաբաններն այժմ հանգամանորեն ուսումնասիրում են այս հարցը՝ մեր իրավունքները, գործարար համբավն ու բարի անունը դատական կարգով պաշտպանելու նպատակադրմամբ, ընդդեմ այն թերթերի եւ լրատվամիջոցների, որոնք անգրագիտորեն, ոչ մի բանից գլուխ չհանելով, նման բաներ են գրում ու տարածում»։