ՌեԱնիմանիա անիմացոն ֆիլմերի փառատոնը 3-րդ տարին է, որ հայ հանդիսատեսին է ներկայացնում ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի հայտնի եւ անհայտ անիմատորների աշխատանքները: Հայկական անիմացիան միջազգային բեմահարթակ հասցնելն ու տարածելը ՌեԱնիմանիայի կազմակերպիչներն իրենց հիմնական ձեռքբերումն են համարում:
ՌեԱնիմանիա կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը պատմում է. - «Հայկական ծրագրերը ինչպես նախորդ տարի, այս տարի էլ բավականին հագեցած են: Դրանք հիմնականում արտամրցութային ծրագրեր են, քանի որ Հայաստանում անիմացիան այնքան զարգացած չի, որ մենք ունենանք մրցութային հագեցած ծրագիր: Ցավով պետք է նշեմ, որ մրցութային բավականին քիչ ֆիլմեր կան»:
Մուլտֆիլմի նկարահանումը ժամանակ եւ ծախսեր է պահանջում: Այս տարի ՌեԱնիմանիային շրջանակներում ներկայացվել է մի աշխատանք, որը բացառապես հեղինակի ուժերով է կյանքի կոչվել:
Փառատոնի բացման արարողությանը ցուցադրվել են Հայաստանի անկախացումից հետո նկարահանված լավագույն անիմացիոն ֆիլմերն ու գովազդները:
Աբրահամ Սահակյանին նվիրված հուշ-երեկոյին ցուցադրվելու է հեղինակի վերջին աշխատանքը` «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» մուլտֆիլմը:
«Նրա վերջին աշխատանքը «Արա գեղեցիկ եւ Շամիրամ» մուլտֆիլմ է: Պահպանվել է բոլորին հայտնի սյուժեն, բայց ռեժիսորի յուրօրինակ ձեռագիրն ակնհայտ է թե' կերպարների առումով, թե' ֆիլմի որոշ դրվագներում», - ասաց հեղինակի դուստր Հասմիկ Սահակյանը:
Աբրահամ Սահակյանը «Երկինք եւ երկիր», «Կանթեղ», «Մեջ գիշերում», «Լաբիրինթոս» ֆիլմերի հեղինակն է: Նա եղել է առաջին հայկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմի` «Սասնա ծռեր»-ի, անիմատորներից մեկը: Նաեւ բազմաթիվ անիմացիոն գովազդների հեղինակ է:
«Հայկական ներկապնակ» ծրագրի շրջանակներում ներկայացվելու են նաեւ ռեժիսոր, նկարիչ Նաիրա Մուրադյանի աշխատանքները: