Կրպակատերերից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ թաղապետարանից ավելի վաղ զանգահարել ու զգուշացրել էին, որ գալու են ապամոնտաժելու կրպակները եւ հորդորել էին կրպակներից հանել ապրանքը:
«Հողի վարձակալության պայմանագրի ժամկետը վերջացել է, ու միտումնավոր չեն երկարացնում: Այսօր եկել, համարում են, որ ապօրինի է, անօրինական կրպակ է եւ պետք է ապամոնտաժվի», - նշեց նա:
«Կրպակատերերի շահերի պաշտպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արեւիկ Ղազարյանի կրպակը եւս Աբովյան պուրակին հարող տարածքում է: Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հեռանալիս թաղապետարանի աշխատակիցները ասել են, որ շաբաթ օրը կրպակներն ապամոնտաժվելու են:
«Չկան գրավոր հիմքերը… Դատարկ ձեռքով ուղղակի գալիս են գործողությունների», - շարունակեց նա` հավելելով. - «Կարեւորն այն է, որ փոքր բիզնեսն է ոչնչացվում քաղաքապետի թեթեւ ձեռքով… Մինչեւ հիմա ոչ մի քաղաքապետի, ոչ մի պետական կառույցի [կրպակների գոյությունը] չի խանգարել: Հիմա, չգիտես ինչու, միայն քաղաքապետին սկսել են խանգարել այս կրպակները»:
Կրպակատերերին աջակցելու էին եկել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բախշյանը ասաց, թե իրենց միջամտությամբ է, որ Աբովյան պուրակից ոչ հեռու գտնվող կրպակների ապամոնտաժումը հետաձգվել է մինչեւ շաբաթ օրը: Իսկ թե ինչ է սպասվում շաբաթ օրը, Բախշյանը դժվարացավ պատասխանել. - «Շատ լավ եմ հասկանում նաեւ քաղաքապետի ձգտումները` գեղեցկացնել քաղաքը: Բայց մարդկանց առօրյա, հանապազօրյա հացի հաշվին` չեմ հասկանում»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպիսին է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիրքորոշումը ընդհանրապես Երեւանում կրպակների ապամոնտաժման վերաբերյալ, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը պատասխանեց. - «Մարդու իրավունքների պաշտպանը Փափազյան փողոցում կրպակների ապամոնտաժման դեպքում ճանաչեց քաղաքապետարանի գործողությունները ոչ իրավաչափ»:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե քանի որ կրպակների շահագործման պայմանագրերի ժամկետները լրացել են, ապա որեւէ փաստաթղթի անհրաժեշտության չկա:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ շուրջ երկու ամիս առաջ սկսված կրպակների ապամոնտաժման գործընթացը հարուցեց կրպակատերերի խիստ դժգոհությունը: Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում քաղաքապետարանի, Ազգային ժողովի, Կառավարություն շենքերի մոտ: