Կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ նրա երկու ընկերների` Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի գործով վերսկսված նախաքննությունը երեքշաբթի օրը ավարտվել է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայ ազգային կոնգրեսից:
Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի խոսքով` «եթե այս տեմպերով շարունակվի գործը, 10 օրվա մեջ կլինի դատարանում»:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում օգոստոսի 9-ից գտնվում է բանտում` խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Այս գործի նախաքննությունը ի սկզբանե տեւել էր 18 օր եւ ավարտվել էր դեռ օգոստոսի վերջին, սակայն փաստաբանների միջնորդությամբ այն սեպտեմբերի 6-ին վերսկսվեց եւ փաստորեն ընդամենը մի քանի օրը տեւեց: Փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ակնհայտ համարեց քննչական մարմինների շտապողականությունը:
«Երեւի մեկ շաբաթ տեւեց... մեր միջնորդությունից հետո՝ հաջորդ օրը հարցաքննվել է Արտակ Կարապետյանը, հետագայում` նաեւ Սարգիս Գեւորգյանը։ Կատարվել են երկու առերեսումներ, առաջարկվել է ցուցմունք տալ Տիգրան Առաքելյանին՝ նա հրաժարվել է, բայց մենք բավական ծավալուն ցուցմունք ենք տվել, համենայնդեպս՝ Արտակ Կարապետյանը: Թե ինչ արագությամբ, օպերատիվությամբ են կարողացել դա անել, ինձ համար դա, ճիշտ ասած, տարօրինակ է», - ասաց Էլբակյանը:
Արտակ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ իր ցուցմունքները ամբողջությամբ հակասել են նախաքննական մարմնի վարկածին, ինչպես նաեւ իր հետ առերեսված կարմիր բերետավորների ցուցմունքներին: Իրավապահները պնդում են առանց դնչկալի շան վարկածը, որին ինչ-որ քաղաքացի տարել է զբոսանքի, ոստիկանները մոտեցել են, դիտողություն են արել, քաղաքացին ներողություն է խնդրել, եւ այդ ժամանակ Տիգրան Առաքելյանն ու մյուսները մոտեցել են, սկսել են հայհոյել, ագրեսիվ վարք ցուցաբերել:
«Շան հետ կապված գործողություն բացարձակ չի եղել: Նույնիսկ տեղը, որ իրենք նշում են, այդ տեղը չի եղել: Իրենք երկու հոգու հետ կանգնած բառիս բուն իմաստով ռազբորկա էին անում, փողոցային խոսակցությունով` «արա»-ով, ինչ-որ խուզարկություններ էին անում` ձեռքը գրպանը տանելով, թե «էս ի՞նչ է, արա', ջեբերդ դատարկի» եւ այլն, ես միջամտեցի: Առաջինը [կարմիր բերետավորը] առերեսվելու ժամանակ միանշանակ լրիվ կեղծ ցուցմունք էր տալիս: Ես հասկացա, որ ինքը մեծ շահ ունի իրականությունը կոծկելու նույնիսկ իր վերադասից. վերադասը տեղյակ չի եղել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը», - ասաց Կարապետյանը:
Պաշտպանական կողմը միջնորդել էր քննչական մի շարք գործողություններ անել, անհրաժեշտության դեպքում նաեւ դեպքի վայրի զննություն կատարել: Հարցին, թե այս իրավիճակում ի՞նչը կարող էր վերսկսված նախաքննությունը շտապ ավարտելու պատճառը հանդիսանալ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը պատասխանեց. - «Չեմ կարող ասել, ոչ մի քայլը ինձ համար կանխատեսել չէ: Կանխատեսելի չէր 18 օրում նախաքննությունը ավարտելը, կանխատեսելի չէր վերսկսելը եւ նորից ավարտելը: Այսինքն մեկ ամիս 5 օրվա ընթացքում բավականին մեծ գործ ենք ավարտում»:
Տիգրան Առաքելյանի հետ կապված միջադեպն դարձավ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առկախման առիթ: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ուրբաթ օրը կայացած հանրահավաքում հայտարարեց, որ մոտակա օրերին ՏիգրանԱռաքելյանի ազատ արձակման դեպքում ընդդիմությունը պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանին: Հարցին, թե հնարավո՞ր է ` գործը դատարան ուղարկելու շտապողականությունը նաեւ այս իրադարձություններով է պայմանավորված, եւ գուցե դատարանը փոխի խափանման միջոցը, Էլբակյանը պատասխանեց, որ նման ցանկության դեպքում նախաքննական մարմինն էլ կարող էր դա վաղուց անել:
«Մի՞թե նախաքննական մարմինը կաշկանդված է խափանման միջոցը փոխելու համար: Բնա'վ», - ասաց փաստաբանը:
Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այստեղ կարող է առկա լինել «ոստիկանական համերաշխության» գործոնը. այսինքն ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը գուցե չի կարող դեմ գնալ ոստիկանապետին, եւ արագ ավարտելով նախաքննությունը` խափանման միջոցը փոխելու որոշումը թողնում է դատարանին:
«Գլխացավանք է` քննչականը շուտ ավարտի, ուղարկի դատարան, դատարանը շուտ գործը քննի, դատավճիռ կայացնի, պայմանական կիրառի` մի բան, էնքան որ «մեղավոր էր, բայց դե խղճացինք», - ասաց Օհանյանը: