«Անցած տասը տարիներին Հայաստանն առավել ակտիվ դերակատարություն ունեցավ միջազգային անվտանգության ապահովման գործում, անվտանգության սպառողից վերածվելով այն պաշտպանող երկրի, ինչի վկայությունն է միջազգային ուժերի կազմում տարբեր երկրներում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը», - «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով գնահատելով Հայաստանի մասնակցությունը 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ողջ աշխարհում սկսված հակաահաբեկչական պայքարին՝ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի զարհուրելի ահաբեկչական գործողությունից հետո Հայաստանը եւս, բազմաթիվ այլ երկրների շարքում, միացավ միջազգային հակաահաբեկչական արշավին: Մասնավորապես, 2001 թվականի հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված էր․ - «Հայաստանը հայտնում է իր աջակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիային եւ գտնում է, որ միջազգային ահաբեկչությունը սպառնալիք է ոչ միայն առանձին պետությունների, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Դրա դեմ նախաձեռնված պայքարը պետք է լինի հետեւողական եւ հաստատակամ»: Այս հայտարարությունը հնչել էր Աֆղանստանում մեկնարկած`միջազգային հակաահաբեկչական գործողությունների առնչությամբ: Ավելի ուշ Հայաստանի օժանդակությունն այդ արշավին դարձավ առավել առարկայական` ՆԱՏՕ-ի միջազգային ուժերի կազմում Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին սեփական զինստորաբաժանումներով մասնակցության տեսքով: Բացի այդ, միջազգային հակաահաբեկչական արշավի համատեքստում Հայաստանը արդեն 2001-ի սեպտեմբերի վերջին թույլատրեց օգտագործել իր օդային տարածքը:
Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ, սեպտեմբերի 11-ից անմիջապես հետո միջազգային հակաահաբեկչական արշավի համատեքստում առավել կարեւորվում էր Ադրբեջանի դերը՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների հակաահաբեկչական ստորաբաժանումների թռիչքների իրականացմանը Բաքվի ցուցաբերած օժանդակությունը:
«Սակայն, միեւնույն ժամանակ, բուն տարածաշրջանային անվտանգության առումով, մենք տեսնում ենք, որ միայն Հայաստանն է ներկայիս ստատուս քվոյի լիարժեք աջակցողն ու կողմնակիցը», - նկատում է քաղաքագետը՝ հավելելով, որ այդ տեսանկյունից Ադրբեջանը էապես սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Անցած տասը տարիների վերլուծությունը Ռիչարդ Կիրակոսյանին նաեւ հետեւյալ եզրահանգմանն է բերել: ըստ նրա, շեշտադրման փոփխություն է տեղի ունեցել արեւմուտքի քաղաքակնության մեջ, որում այլեւս առաջնային է դիտարկվում ոչ թե ժողովրդավարությունների խրախուսումը, այլ անվտանգությունն ու կայունությունը: Եվ սա նույնպես, ըստ նրա, իր որոշակի ազդեցությունն ունեցավ Հայաստանի վրա։
Այս ամենով հանդերձ, Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ իշխում է Սիրայի իշխանության ոճով գործող ռեժիմ, Արեւմուտքի համար առավել վստահելի գործընկեր է։ Սակայն, Կիրակոսյանի գնահատմամբ, Հայաստանն, այդուամենայնիվ, չկարողացավ իր այս մասնակցությունը վերածել օգտակար քաղաքական կապիտալի արտաքին քաղաքական ոլորտում ունեցած մի շարք բացթողումների պատճառով:
«Օրինակ Երեւանը առնվազն կարող էր փորձել միջնորդական առաքելություն ստանձնել այնպիսի երկրների հետ արեւմուտքի հարաբերությունների կարգավորման հարցում, ինչպիսիք են Իրանը եւ Սիրիան՝ հաշվի առնելով այդ երկրների հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները։ Հայաստանի` միջազգայնորեն առավել լուրջ դերակատար դառնալուն մեծապես խոչընդոտեցին նաեւ երկրի ներքին խնդիրներն ու, մասնավորապես, մարտի մեկը», - նկատում է Ռիչարդ Կիրակոսյանը։
Անցած ուրբաթ Երեւանի Կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 11-ի 10-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն հայտարարեց, որ վերջին 10 տարիներին ահաբեկչության վտանգը նվազեցնելու ուղղությամբ գործունություն են ծավալել բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը:
«Հայաստանը եւս վճռականորեն հետամուտ է այդ ազնիվ նպատակին, եւ մենք մեր ուժերի առավելագույն չափով աջակից ենք նրան», - ասաց Երեւանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը: