Հազարավոր հայեր` ինչպես Թուրքիայից, այնպես էլ սփյուռքից, երեկ մասնակցել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին, տեղեկացնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական մամուլի հաղորդագրությունները:
Սա Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումից հետո այստեղ մատուցված երկրորդ պատարագն է` առաջինը մատուցվել էր անցած տարի:
Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, ով հանդիսապետել է այս տարվա պատարագը, «Անադոլու» լրատվական գործակալությանը հայտնել է, որ արարողությանը մասնակցելու նպատակով Աղթամար կղզի էր ժամանել շուրջ 3 հազար մարդ, որոնց միայն 60 տոկոսին է հաջողվել մուտք գործել եկեղեցի:
«Ֆրանսպրես»-ը նշում է նաեւ, որ 2005-2007 թվականներին կատարված վերանորոգումից հետո Աղթամարի Սուբ Խաչ եկեղեցին թանգարանի է վերածվել: