Մատչելիության հղումներ

Մի քանի ռոք խմբի մեկ թմբկահար է բաժին ընկնում


«Հարվածային գործիք ընտրելիս պետք է նկատի ունենալ, որ այն թանկ արժե, աղմկոտ է եւ դժվար է պահելը, սակայն նկատել եմ, որ հետաքրքրվողները ժամանակի ընթացքում ավելանում են», - ասում է թմբկահար Դերենիկ Վարդումյանը:

«Դոգմա» խմբում հարվածային գործինքները նվագում է Դերենիկ Վարդումյանը: Նա նշում է, որ ինքը միշտ հպարտանում է այն փաստով, որ դեռ 4-5 տարեկանում արդեն գիտեր իր դերը, մասնագիտությունն ու կոչումը, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր դառնում են 40 տարեկան ու դեռ չեն կողմնորոշվում, թե ինչն է իրենց հոգեհարազատ:

Դերենիկը մեծացել է երաժշտական ընտանիքում: Ծնողները պրոֆեսիոնալ երաժիշտներ են, եւ ընտանիքում միշտ որակյալ երաժշտություն է հնչել:

Առաջին դհոլը նա ունեցել է 8-9 տարեկան հասակում, իսկ 13-14 տարեկանում արդեն ձեռք է բերել իր առաջին հարվածային գործիքները:

«Մինչեւ այդ մենք նվագում էինք: Արդեն խումբ ունեի եւ ելույթներ էինք ունենում պիոներ պալատում: Խումբը շատ պատահական է կազմավորվել», - ասում է Դերենիկը եւ հավելում. - «Մի օր իմ դասընկերը` Գեւորգը մեր տուն եկավ քիմիայի դասագիրքը վերցնելու եւ տեսավ կիթառը, որ նվիրել էին մայրիկիս»:

Հակոբ Թորգոմյանը հարվածային գործիքներ է նվագում 5 խմբերում. Դեղ, Another Story եւ այլն: Նա պատմում է, որ նախկինում հարվածային գործիներ նվագելու մտադրություն էլ չի ունեցել, եւ ամեն ինչ շատ պատահական է ստացվել. - «Այդ ժամանակ ես նվագել էլ չգիտեի, ուղղակի կարեւորն այն էր, որ իմ անձնական գործիքն ունեի»:

Հարվածային գործիքներ նվագողների համար մեկ այլ խնդիր է պարապմունքները կամ փորձերը անցկացնելու վայրը:

«Բնակարանում չես կարող պարապել, կամ էլ ստիպված ես կտորով ծածկել` ձայնը խլացնելու համար», - ասում է Դերենիկը:

Քիչ են այն երաժիշտները, որոնք կարողանում են նվագել երաժշտական տարբեր ուղղություններում, կամ եթե կան էլ այդպիսիները, նրանք հանդես են գալիս այն ոճում, որը հոգեհարազատ է իրենց: Փորձառու հարվածային գործիքներն նվագողների պակասն է, որ հաճախ մեկ երաժշտին ստիպում է նվագել մի քանի խմբերում:

please wait

No media source currently available

0:00 0:07:05 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG