Մատչելիության հղումներ

«ՌեԱնիմանիա-2011»-ի շրջանակներում վարպետության դասեր կանցկացնի ճապոնացի մասնագետը


Սեպտեմբերի 14-ին կմեկնարկի 3-րդ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնը: Փառատոնը կտեւի 5 օր եւ այդ ընթացքում կցուցադրվեն 320 անիմացիոն ֆիլմեր 40 երկրներից:

«ՌեԱնիմանիա»-ն այս տարի նույնպես կազմակերպելու է վարպետության դասեր երիտասարդ անիմատորների համար:

«Ֆոկուս-ծրագիր ենք ստեղծել այս տարի, որը լինելու է ամեն տարի եւ այս տարի լույս է սփռում ճապոնական անիմացիայի վրա։ Ճապոնացի մասնագետ է գալու, լեկցիա է կարդալու՝ ճապոնական անիմացիայի պատմությունը եւ ինչպես են ստեղծում ճապոնական անիմացիոն ֆիլմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փառատոնի հիմնադիր նախագահ Վրեժ Քասունին` հավելելով, որ անցկացվելու է նաեւ տիկնիկային ֆիլմերի գծով վարպետության դասընթաց։

Վրեժ Քասունին շեշտեց, որ փառատոնի ընթացքում առնվազն 6 լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր են ցուցադրվելու։

Կա, իհարկե, նաեւ մանկական ծրագիր, որի ընթացքում ցուցադրվելիք ֆիլմերի համար բոլոր տոմսերն արդեն պատվիրված են:

Կինոթատրոններում տոմսերի արժեքը կտատանվի 500-ից 1000 դրամի սահմաններում: Կլինեն նաեւ բացօթյա ցուցադրումներ՝ Երեւանի Սիրահարների այգում։

Փառատոնի հիմնադիրը նշեց, որ «ՌեԱնիմանիան» ֆինանսավորման լուրջ խնդիր ունի։

«Բոլորը ողջունում են մեզ, ասում են շատ մեծ գործ եք անում, դրա համար զարմանում ենք, որ մեր բիզնեսմենները ինչի՞ն են սպասում», - նշեց Վրեժ Քասունին։ - «Ասեմ մի բան, որ երեւի արդեն պետք է բարձրաձայն խոսվի․ շատերը մեզ ասում են՝ եթե վարչապետը մեզ զանգի՝ գումար կտանք։ Ու դա մեզ ահագին նեղացնում է, որովհետեւ սա քաղաքական գործունեություն չէ, սա մշակութային եւ բիզնես գործունեություն է։ Մեզ կապում են քաղաքական գործիչների հետ, ու դա մեզ զարմացնում է»։

please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG