Որոշ ուսանողներ Նալբանդյան արտասանելով էին մաքրում բանաստեղծի արձանի շրջակայքը:
«Ես հավաքում եմ թղթերը, ավելորդ թափթփված իրերը», - «Մաքսլիբերթի»-ին ասաց Աննան:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ իր ուսանողական տարիներին ոչ միայն ակտիվորեն մասնակցել է նման միջոցառումների, այլեւ Օղակաձեւ այգին հենց իր սերունդն է հիմնել՝ 1970-ական թվականների ուսանողությունը:
«Շաբաթօրյակը անվճար աշխատանք է, բայց եթե ուղղված է բնության մաքրությանը, ծառատունկին, կարծում եմ, հաճույք է: Յուրաքանչյուր մարդ պետք է հաճույքով դուրս գա իր քաղաքը մաքրելու, մի օր իրեն նվիրելու իր տարածքի բարեկարգմանը», - ասաց նախարարը:
Այգու մաքրումը եւս մի նպատակ ուներ. մոտ օրերս այստեղ տեղադրվելու են վեց հայ բարերարների՝ Պողոս Նուբար Փաշայի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշովի, Միքայել Արամյանցի եւ Լազարյանների արձանները:
Այգին մաքրելու ընթացքում շաբաթօրյակի մասնակիցները նկատեցին, որ այգու տարածքում ամենաշատը ծխախոտի մնացորդներն էին թափված: