Այդ կապակցությամբ ուրբաթ օրը հրավիրված ասուլիսում Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, թե այդ գնահատականի մեջ ներառված ինչպես բացասական, այնպես էլ դրական բոլոր գործոնների հաշվարկմամբ հանդերձ` արձանագրվել է Հայաստանի «վարկանիշային կայունությունը»:
«Դա նշանակում է, որ պարտքի բեռը Հայաստանի Հանրապետությունում «Ֆիտչ»-ը գնահատում է կառավարելի, այն գնահատում է նորմալ նման երկրների համախմբում, եւ, չնայած վերջին տարիներին պարտքի ավելացմանը, չի գտնում խնդիրներ պարտքի կառավարման տրամաբանության եւ միտումների մեջ», - պարզաբանեց նախարարը:
Հայտնի է, որ Հայաստանը վարկանիշային գնահատականներ է ստանում երկու համաշխարհային գործակալությունների` «Ֆիտչ»-ի եւ «Մուդիս»-ի կողմից: Այս գնահատականները, ըստ Գաբրիելյանի, որպես կանոն, հաշվի են առնվում ֆինանսական գործարքներում եւ հիմք են հանդիսանում ներդրողների ու տնտեսվարողների համար:
«Վարկանիշները ունեն անմիջական ֆինանսական հետեւանքներ. այն է` այդ գնահատականները անմիջապես կոռելյացվում են համապատասխան պետական արժեթղթերի գների եւ եկամտաբերության հետ: Ի տարբերություն մնացած համաթվերի, որոնք հրապարակում են տարբեր կազմակերպություններ եւ հետազոտական կենտրոններ, որոնք ցույց են տալիս տվյալ երկրում, ասենք, գործարար միջավայրի վիճակը, մրցունակությունը, իննովացիաները եւ այլն` այս գնահատականները ներառվում են ֆինանսական ինստիտուտների կողմից արժեթղթերի գնահատականների մեջ եւ ունեն անմիջական ֆինանսական ազդեցություն», - նշեց Ֆինանսների նախարարը:
Գաբրիելյանի խոսքով, «Ֆիտչ»-ի այս գնահատականը, մասնավորապես, փաստում է նաեւ այն դրական հանգամանքը, որ Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը կառավարելի է. - «Ֆիսկալ դեֆիցիտը կամ պետական բյուջեի դեֆիցիտը Հայաստանում էապես մեծացավ 2009 թվականին, երբ պարտքային պարտավորություններ վերցնելով` մենք էապես մեղմեցինք ճգնաժամի սոցիալական եւ տնտեսական հետեւանքները, եւ դեֆիցիտը բյուժեի մեջ հասավ մինչեւ ՀՆԱ-ի 7.5 տոկոսի: Դրանից հետո մենք կանոնավոր կերպով նվազեցնում ենք մեր բյուջեի դեֆիցիտը: Սա նշանակում է, որ մենք կայուն կերպով կարողանում ենք ֆինանսական ճեղքվածքը բյուջեի կառավարել»:
Հիշեցնենք, որ մինչեւ ֆինանսական ճգնաժամը «Ֆիտչ»-ի կողմից Հայաստանին տրված հերթական գնահատականը եղել է BB, սակայն միջազգային ճգնաժամի պատճառով այն, ինչպեսեւ 2006 թվականին, նորից դարձել է BB-:
Համեմատության համար նշենք, որ նախարարի ներկայացրած տվյալներով, նույն գործակալության կողմից Ադրբեջանին տրվել է BBB-, իսկ Վրաստանին` B+ վարկանիշը:
Հարավկովկասյան բոլոր երեք երկրները գտնվում են նույն B կատեգորիայի երկրների խմբում: Նրանց տրված հիշյալ վարկանիշներում ներառված մի շարք բաղադրիչներ, կախված զանազան գործոններից, միմյանցից տարբերվում են ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղությամբ:
Զարգացած տնտեսությունները հիմնականում ներառված են A կատեգորիայի երկրների խմբում: Եվրոպական երկրների շարքում, օրինակ, B կատեգորիայի երկիր է համարվում Սերբիան:
Հայաստանի վերահաստատված վարկանիշը, իդեպ, անմիջականորեն չի խթանի օտարերկրյա ներդրումները, քանի որ Հայաստանի նման փոքր շուկա ունեցող երկրների պարտատոմսերում դրսից սովորաբար ներդրումներ չեն անում:
«Այս պայմաններում մնում է հիմնական խողովակը, որի միջոցով Հայաստանի փողերի վրա, հոսքերի վրա ազդում է, դա ֆինանսական ինստիտուտների կողմից դրսից ներգրավվող վարկերի միջոցներն են», - ասաց Վաչե Գաբրիելյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տնտեսական վերլուծաբան Սամվել Ավագյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կարող է նշանակել այս վարկանիշը Հայաստանի տնտեսության մեջ նոր ներդրումների առումով, ասաց. - «Հաշվի առնելով հանգամանքը, որ գնահատականը ինքը բարձր չէ «Ֆիտչ»-ի սանդղակով` կարծում եմ, ներդրողների մոտ առանձնապես մեծ հետաքրքրություն չի առաջացնում: Նկատի ունեմ` խոշոր արտասահմանյան ներդրողների մոտ: Որովհետու BB- գնահատականը, այնուամենայնիվ, խոշոր ընկերությունների համար կարող է դիտարկվել որպես ռիսկային գոտուն տրված գնահատական»:
Ասուլիսում Ֆինանսների նախարարը ներկայացրեց նաեւ այս տարվա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների իր կանխատեսումները: Ըստ այդմ` կգրանցվի ՀՆԱ-ի 4.6 տոկոսի աճ, սպասվում է առավելագույնը մինչեւ 5 տոկոսի սղաճ, իսկ բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3.9 տոկոսը: