Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից


Նախագահ ՍերԺ Սարգսյանը եւ նրա աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը
Նախագահ ՍերԺ Սարգսյանը եւ նրա աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը,
աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG