Պրոռեկտորի խոսքով` առաջին եւ երկրորդ կուրսերում ուսանողները ավելի շատ ծանոթանում են մասնագիտության պրակտիկ ասպեկտներին: Իսկ հիմնական արտադրական պրակտիկաները երկուսն են` 4 շաբաթ երրորդ կուրսն ավարտելուց հետո եւ 3 շաբաթ չորրորդ կուրսում, որոնց նպատակներից է դիպլոմային աշխատանքների թեմաների համար տեղեկատվության հավաքումը:
«Սակայն ասեմ, որ գործնական պատրաստվածության չափաքանակը ինչ-որ առումով մեզ չի բավարարում: Մենք փորձում ենք դա լրացնել` մեր արտադրական գործընկերների հետ համագործակցության լայն ցանց ստեղծելով», - ասաց Աղգաշյանը:
Ուսումնական գծով պրոռեկտորը որպես օրինակ բերեց «Synopsys Armenia» ընկերության հետ համագործակցությունը.
«Արդեն 10 տարի է համագործակցում ենք: Երրորդ կուրսից հետո ուսանողները ոչ թե գնում են պրակտիկայի, այլեւ նրանց ուսուցումն իրականացվում է այդ բազայի վրա: Դա նշանակում է, որ ամբիոնը գտնվում է այնտեղ, եւ նրանք ոչ միայն լսարաններում տեսական գործով են զբաղված, այլեւ աշխատում են հենց կազմակերպության կատաված մշակումների վրա», - ասաց պրոռեկտորը:
«Մաքսլիբերթի»-ն զրուցել է նաեւ ուսանողների հետ` պարզելու որքանո՞վ են նրանց բավարարում ուսման տարիներին իրենց ստացած պրակտիկ գիտելիքները:
«Ինձ այնքանով բավարարեց պրակտիկան, որ չէի սպասում, որ այդքան լավ կլիներ: Պրակտիկան այնպիսի բան է, որ երբեք բավարար չէ, բայց որ այդքան էլ կազմակերպվում է, գոհ ենք», - ասաց ուսանողներից մեկը:
Մեկ այլ ուսանող էլ կարծում էր, որ եթե պրակտիկան մեկ ամսով ավելին լիներ, ավելի խորը կուսումնասիրեին մասնագիտությունը:
«Մեր կապի ոլորտը այնքան բազմաճյուղ ու բազմազան է, որ մեկ ամիսը բավարար չէ պրակտիկայի համար: Ամեն տարի պետք է պրակտիկա ունենանք», - ասաց մի ուրիշ ուսանող: :
«Մեկ ամիսը բավարար չէ, բայց նաեւ համաձայն չեմ, որ ամեն տարի գնանք պրակտիկայի, քանի որ, օրինակ առաջին կուրսում որոշակի գիտելիքներ չունեինք մեր մասնագիտության վերաբերյալ», - ասաց 4-րդ կուրսի ուսանողներից մեկը:
Ագրարային համալսարանի պարենամթերքների տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ համալսարանի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկաներն անցնում են երրորդ կուրսից սկսած՝ ամեն տարի 6-ից 7ական շաբաթ: Ուսանողները առաջին ու երկրորդ կուրսում երկու շաբաթ ուսումնական պրակտիկա ունեն:
«Դասացուցակը այնպես ենք փոխել, որ ուսանողները դասեր են անում արտադրամասերում», - ասաց նա:
Գինու տեխնոլոգիա մասնագիտության ուսանողները նշեցին, որ ավելի շատ բան են սովորել տեղում՝ արտադրական պրակտիկայի ժամանակ, քան տեսականորեն այդ ամենն ուսումնասիրելով:
«Ավելի ես հմտանում գործի մեջ: Երբ դասախոսը ինչ-որ բան է բացատրում, չես հասկանում, իսկ որ տեսնում ես, ավելի մատչելի է լինում», - ասաց ուսանողներից մեկը:
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտորի պաշտոնակատար Գոհար Ավետիսյանն ասաց, որ թարգմանիչների եւ լեզվաբանների համար պրակտիկան տեւում է մեկ ամիս եւ 23 օր: Հարցին, թե արդյո՞ք բավարար է այդքան պրակտիկան 4 տարվա ընթացքում, նա պատասխանեց. - «Ես միանշանակ կարող եմ ասել` ոչ: Եթե ձեռք բերեցին որոշակի մակարդակի գիտելիքներ, ապա այդ մակարդակի շրջանակներում պետք է ունենան 10-30 օր պրակտիկա ամեն տարվա վերջում»:
Ուսանողների կարծում են, որ պրակտիկան պետք է ավելի շատ լինի: - «Բնականաբար, շատ քիչ է մեկուկես ամիս պրակտիկան: Լինում է, որ ուսանողների բախտը բերում է, որ դասախոսները ինչ-որ ծրագրեր են գտնում եւ նրանց ուղարկում են այդ ծրագրերով պրակտիկայի», - ասաց Լեզվաբանական համալսարանի ուսանողներից մեկը:
«Լինում են կամավորական աշխատանքներ: Ես ինքս էլ դիմել եմ, շատ ժամանակ չեմ անցել, բայց մեր խմբից գնացողներ եղել են ու գոհ հետ են վերադարձել», - ասաց թարգմանչական ֆակուլտետի չորրորդ կուրսեցիներից մեկը:
Ուսումնական գծով պրոռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ այս տարի ուսանողների պրատիկան ավելացնելու համար նոր ծրագիր են մշակել:
«Հենց Կրթության եւ գիտության նախարարության հետ փորձեցինք համաձայնության գալ, որ 2011-2012 ուսումնական տարվա ամռանը ուսանողները մեկ ամսով պրակտիկա ունենան նաեւ երրորդ կուրսի ավարտին՝ ամառային արձակուրդների ժամանակ», - ասաց նա: