Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 3 միլիոն դրամի չափով արգելանք է դրել «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա, ինչպես նաեւ պարտադրել թերթին չտարածել որեւէ տեղեկատվություն կապված դատական վեճի հետ մինչեւ գործով կկայացվի վերջնական վճիռ:
Թերթի խմբագիր Արմինե Օհանյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) որոշումից է միայն իմացել, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը թերթի դեմ հայց է ներկայացրել:
Այդուհանդերձ «Հրապարակ» օրաթերթը այսօր անդրադարձել է այս թեմային, մասնավորապես, հրապարակել է ԴԱՀԿ-ի որոշումը: Արմինե Օհանյանը պատմեց, որ թերթը լույս տեսնելուց ժամեր անց զանգ են ստացել ծառայությունից, որտեղից զգուշացրել են, որ որոշումը խախտելու համար քրեական գործ կարող է հարուցվել:
«Հայտնվել ենք անհեթեթ իրավիճակում», - հայտարարեց Օհանյանը` պարզաբանելով, որ պարտավորություն է ստորագրել չտարածել տեղեկություններ` կոնկրետ չիմանալով, թե ինչի մասին:
«Հրապարակ»-ի խմբագիրը դատավորի որոշումը հակասահմանադրական է որակում` պնդելով, որ խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված տեղեկություններ տարածելու իրավունքը:
«Մեզ փաստորեն զրկել են արդյունավետ պաշտպանվելու որեւէ միջոցից, այսինքն թերթը ի՞նչ պետք է անի, եթե այն հոդված տպելու իրավունք չունի, ինչպե՞ս կարելի է սահմանափակել հոդված տպելու իրավունքը: Բայց քանի որ այս գործով հայցվորը Դատական դեպարտամենտի ղեկավարն է, իրենք էլ փաստորեն առաջնորդվել են` «իրենց համակարգն է, ինչ ուզում, անում են» սկզբունքով: Դատավորին մի ապօրինի որոշում են պարտադրել, մի որոշում, որը ոչ մի շրջանակի մեջ չի տեղավորվում», - ասաց թերթի խմբագիրը:
Արմինե Օհանյանի խոսքով, քանի որ դեռ չեն ստացել հայցադիմումը, միայն կարող է կռահել, թե որ հոդվածի բովանդակությունն է վիճարկում Դատական դեպարտամենտի ղեկավարը: Խմբագիրը ենթադրում է, որ խոսքը այս տարվա օգոստոսի 11-ին եւ 12-ին հրապարակված «Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց» վերնագրով երկու հոդվածների մասին է, որտեղ հատվածներ են տպագրվել մի շարք դատական ծառայողների կողմից Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված նամակից: Նամակագիրները ներկայացրել են իրավիճակը դեպարտապենտում, բարձրաձայնել ապօրինությունների մասին` նշելով, որ Միսակ Մարտիրոսյանի ղեկավարությամբ եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի բարձր հովանու ներքո համակարգը գնում է վերջնական կործանման: Դատական ծառայողները գրել են, թե Միսակ Մարտիրոսյանը զբաղված է միայն Դատական դեպարտամենտում կաշառակերության զարգացմամբ, իսկ հոդվածների վերնագրում օգտագործված «Միսակնոց» բնորոշումը եւս նրանցն է:
«Մենք ունենք այդ նամակի պատճենը, եւ այդ նամակը լուսաբանել ենք թերթում, ընդամենը ներկայացրել ենք, որ կա այսպիսի նամակ: Այնպես չէ, որ մենք օդից տեղեկություններ ենք հրապարակել, կամ մեզնից ենք վերցրել այդ նամակը, ինչի՞ց է բողոքում սույն անձնավորությունը` ես չեմ կարող նույնիսկ ենթադրել», - ասաց Օհանյանը:
Խմբագրի փոխանցմամբ` վեճը կարող էր ծավալվել միայն մեկ հարցի շուրջ. - «Կային ստորագրություններ, եւ կոնկրետ անձինք էին ստորագրել: Մենք գրել ենք, որ կան մարդիկ, որոնք ստորագրել են, բայց այդ մարդիկ այդ օրերին հրաժարվեցին մեզ հետ խոսել, եւ մենք պարզապես գրել ենք, որ նամակի տակ այսինչ մարդկանց ստորագրություններն են: Հիմա պարզվում է, այդ մարդիկ հրաժարվում են, ասում են` մենք չենք գրել այդ նամակը: Դա մեր խնդիրը չէ, դա իրավապահների խնդիրն է, թող պարզեն` իրենք են ստորագրել, թե` ոչ»
Այս վեճի կապակցությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին այսօր բաց նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է. - «Կարծում եմ Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման այս աղաղակող փաստը պետք է արժանանա խիստ դատապարտման, եւ ձեր կողմից պետք է կիրառվեն համապատասխան միջոցառումներ, որպեսզի այն վերացվի ու այլեւս երբեք եւ որեւէ մեկի կողմից չկիրառվի, ինչքան հզոր պաշտոնյաների շահերը պաշտպանելուն էլ որ այն միտված լինի»:
Հիշեցնենք, որ այս տարի թերթի դեմ մեկ այլ հայց էլ ներկայացրել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` զրպարտության եւ վիրավորանքի համար: