Ինչպես Երեւանի պետական համալսարանի եւ Կոնսերվատորիայի դեպքում, Արա Ավետիսյանը եւս ռեկտորի միակ թեկնածուն էր: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որը հայտը ներկայացրել է վերջին օրերին, որպեսզի հնարավորություն տար մյուսներին եւս փորձելու:
«Յուրաքանչյուր մեկը դիմելուց առաջ մտածում է` մրցակիցը իր տվյալներով ավելի հարմա՞ր է, թե` ոչ, ինքը մրցակցի՞ դիմացինի հետ, թե` ոչ: Ես նկատի ունեմ ներկայացված անձի կարողությունները, տվյալները օբյեկտիվորեն, եւ կա այն սուբյեկիվ տարբերակը, որ վերագրում են, թե արդեն ամեն ինչ կանխորոշված է», - ասաց ռեկտորը:
«Մաքսիլիբերթի»-ի հարցին, թե ինչո՞ւ 11 տարի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետ որոշեց ստանձնել Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը, Արա Ավետիսյանը պատասխանեց. - «Ցանկացած մի կերպարի համար ճիշտ է, որ պարբերաբար աշխատանքի բնույթը փոխի, ես նկատի չունեմ մասնագիտությունը: Փոփոխությունը նոր մտքերի, ստեղծագործական մոտեցումների հնարավություն է տալիս: Ես հաստատ որոշել էի այս տարի աշխատանքս փոխել»:
Այս տարի շրջանավարտների բացակայության պատճառով հանրապետության բոլոր բարձրագույն եւ միջին մասնագիտական հաստատություններում ուսանողների թիվը շեշտակիոորեն նվազել է, ինչը շատերի համար ճգնաժամի պատճառ է դարձել: Ռեկտորի խոսքով, իր առաջին խնդիրը ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպում էր: Այս տարի համալսարան ընդունվել է ընդամենը 91 դիմորդ, սակայն դժվարությունները, ըստ նրա, միանգամայն հաղթահարելի են:
Ինչպես մեր բուհերի մեծամասնությունը, այնպես էլ Ճարտարագիտական համալսարանը շենքային պայմանների, լաբորատորիաների, նյութատեխնիկական բազայի բարելավման կարիք ունի, ինչն անմիջականորեն կապված է որակյան կադրեր պատրաստելու հետ, սակայն պետական միջոցներով կամ ուսանողների վարձավճարներով հնարավոր չէ դա անել: Այդ պատճառով բուհը համագործակցում է գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ:
Անդրադառանալով կոռուպցիոն դրսեւորումներին` Ավետիսյանն ասաց, որ պետք է վերացնել կոռուպցիան ծնող պատճառները. - «Պետք չէ բուն կոռուպցիայի պրոցես փնտրենք, մեկ կոնկրետ դեպքը ընդհանրացնենք: Պատճառները միշտ են եղել են, պարզապես պետք է մտածենք նվազեցման մասին: Մեր համալսարանը ունի դրա հնարավորությունները: Պայքարի ավելի արդյունավետ միջոցներ վերջին 15 տարիներին ինձ համար տեսանելի չեն, տեսանելի մակարդակ գոնե չկա»: