Մատչելիության հղումներ

Երեւանում կանցկացվի երիտասարդական երգչախմբերի փառատոն-մրցույթ


Երիտասարդական երգչախմբերի հանրապետական առաջին փառատոն-մրցույթին կմասնակցեն երգչախմբեր Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից:

Մասնակիցների միջին տարիքը չպետք է գերազանցի 35 տարեկանը:

Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը ասաց` քանի որ սիրողական երգչախմբերը քիչ են, ընդգրկել են նաեւ պրոֆեսիոնալ կոլեկտիվների, եւ հիմնական մրցակցությունը հենց նրանց միջեւ կընթանա:

«Ամեն երգչախումբ չէ, հատկապես սիրողական, որ կարող է Կոմիտաս «բարձրացնել»: Բայց մեր խնդիրներից մեկն էլ այն է, որ պրոպագանդենք այդ երաժշտությունը», - ասաց Ղազարյանը:

Երգչախմբեր կան Գյումրիից, Վանաձորից, Արմավիրից: Արդեն ընդունվել է 12 հայտ: Մրցույթին մասնակցելու համար երգչախմբերից յուրաքանչյուրին տրվել է 20 րոպե, որի ընթացքում պետք է կատավեր Կոմիտասի եւ ժամանակակից կոմպոզիտորներից մեկի ստեղծագործություններից:

Անդրադառնալով հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին եւ հատկապես փողային նվագախմբերի համար գրվող գործերին՝ Դավիթ Ղազարյանը նկատեց. - «Այդ նվագախմբերի համար քիչ են գրում: Բազմաթիվ տոնակատարությունների ժամանակ կլսեք 20-30-ական թվականների ստեղծագործություններ, բայց մենք ուզում ենք հետաքրքիր գործեր ունենալ նաեւ մեր օրերում»:

Ուղիղ հղում
XS
SM
MD
LG