Դատական նիստը նախ ժամը 14-ից հետաձգվեց մինչեւ ժամը 16-ն անց 30-ը: Երեւանից ամբաստանյալներին ուղեկցողները, ինչպես փոխանցեց դատական նիստի քարտուղարը, զանգահարել էին եւ ասել, որ քաղաքից դուրս են եկել 13-ն անց 30-ին: Ի վերջո, մինչ ամբաստանյալներին կհասցնեին դատարան, աշխատանքային օրը մոտեցավ ավարտին, ու դատական նիստը կրկին հետաձգվեց:
«Դատական նիստը հետաձգվում է մեկ այլ հերթի», - հայտարարեց դատավոր Սամվել Մարդանյանը: - «Այս անկազմակերպվածությունը պետք է վերացվի: Չի կարելի, որ մարդիկ գան, այդքան ճանապարհ կտրեն եւ, փաստորեն, կալանավորները չեն ներկայացել»:
Նման ընթացքը հարուցեց տուժող կողմի դժգոհությունը:
«Միանշանակ դիտավորություն եմ տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը: - «Որովհետեւ պատահական չի կարող լինել: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը տեղյակ է, չէ՞, թե որ ժամին պետք է դատը տեղի ունենա եւ տեղյակ է, թե ինչքան ժամանակ է պահանջվում Բերդ հասնելու համար»:
Նազարյանի գործով մեղադրվող Հարութիկ Կիրակոսյանի մայրը` Մանուշ Կիրակոսյանը արդար դատ է պահանջում: Վեց ամիս կանալքի տակ մնալուց հետո, զինծառայողի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, հիմա նա գտնվում է զորամասի հրամանատարության հսկողության տակ:
Մեղադրվող զինծառայողների բերել էին իրենց որդիների ծառայակիցներից Արթուր Մկրտչյանի նամակը, որում նա գրել է, թե հրաժարվում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից, քանի որ չի հիշում, թե ինչ է գրել, որովհետեւ իրեն «ծեծելով, ստիպողաբար ցուցմունք գրել են տվել»:
Նազարյանը, հիշեցնենք, Տավուշի մարզի զորամասերից մեկում հրազենից մահացել է անցած տարվա ամռանը: Քննիչները առաջ են քաշել ինքնասպանության վարկածը: Ձերբակալվել են դասակի հրամանատարը, գումարտակի հրամանատարի տեղակալը եւ երեք ժամկետային զինծառայողներ, ովքեր, ըստ նախաքննության, ինքնասպանության են հասցրել Նազարյանին: