Փառատոնի կազմակերպիչ Գագիկ Մանասյանի խոսքով, երկրի մոտ 90 համայնքներ այդ օրը կլինեն Գյումրիում ու կմրցեն տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչվելու համար` լավագույն դպրոց, լավագույն մշակույթի տուն, լավագույն մշակութային քաղաքային համայնք, լավագույն մշակութային գյուղական համայնք, լավագույն ստեղծագործող, ասեղնագործող, գորգագործ եւ այլն:
Կլինի նաեւ տեսաֆիլմերի մրցույթ, որտեղ նախապատվությունը կտրվի համայնքի մասին պատմող ֆիլմերին:
Միջոցառումները կանցկացվեն երկու փուլով: Առաջին փուլում համայնքները 90 տաղավարներում կներկայացնեն իրենց կատարած աշխատանքները: Մանասյանի խոսքով, մասնակիցերի առջեւ դրված է կարեւոր խնդիր. տաղավարներում պետք է լինեն թատերական, կատարողական գործողություններ:
«Օրինակ, Չարենցավանի տաղավարը նման կլինի գրքի, քանի որ Չարենցի անունն է կրում: Կլինի բացվող գիրք, որի ամեն մի էջը կներկայացնի քաղաքի մշակութային կյանքի մի էջը: Իսկ Արտաշատն էլ կներկայացնի պտտվող բեմ: Քանի որ Արտաշատում է արձանագրված հայ թատրոնի մասին առաջին վկայությունը 2200 տարի առաջ, քաղաքապետարանը որոշել է ներկայացնել Արտաշատը նաեւ որպես մշակութային համայնք` սկսած Արտաշեսի ժամանակներից: Այդ պտտվող բեմի վրա կհայտնվեն մարդիկ, որոնք կներկայացնեն երաժշտության ասպարեզը, գրադարանային գործը, թատերական արվեստը: Եվ յուրաքնչյուրը մեկ րոպեում կներկայացնի իր բաժինը», - պատմեց Մանասյանը:
Լոռին պատրաստել է իր անակնկալը: Բայց Մանասյանը «Մաքս լիբերթի»-ին» բացեց գաղտնիքներից մեկը. - «Լոռին ներկայացնելու է Հովհաննես Թումանյանը: Հրավիրված են լինելու Լոռիի անվանի մարդիկ, այդ թվում Սոս Սարգսյանը եւ ուրիշներ, ու Թումանյանը պատմելու է Լոռիի մասին»:
Երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի հաղթողները, կտեւի երկու օր եւ կանցկացվի Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքում:
Մանասյանի խոսքով, փառատոնի երկրորդ հատվածը վերաբերում է ինքնագործունեությանը. - «Քանի որ ինքնագործունեությունը իր ընդգրկումով շատ մեծ չափեր ունի, մենք վերցրել ենք միայն ազգային կամ ժողովրդական պար, երգ, ժողովրդական նվագարաններ»:
Փառատոնի փակումն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենա երկու շաբաթ անց Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մանասյանը նշում է, որ կլինի հաղթող տաղավարների ցուցադրություն եւ ժողովրդական հաղթող խմբերի գալա-համերգ:
Անդրադառնալով սեպտեմբերի 21-ի Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառմանը` Մանասյանը նշեց. - «Հրապարակում ամսի 21-ին կլինի զինվորական շքերթ եւ երեկոյան շատ ճոխ համերգ, որտեղ իր չափերի մեջ առաջին անգամ Հայաստանում կօգտագործվեն անիմացիոն ցուցադրություններ լույսերի ու երաժշտության համադրությամբ»: