Հայ հեղափոխական դաշնակցությունը այսօր հենց Գյումրիից սկսեց իր հարահավաքների շարքը, որն անցկացվում է «Մեր նպատակն ամբողջական իշխանափոխությունն է» կարգախոսով՝ հաշվի առնելով այն փաստը, որ այստեղ վատ են սոցիալական պայմանները, բարձր է գործազրկության եւ արտագաղթի ցուցանիշը։
Սպասածին հակառակ՝ հանրահավաքը բազմամարդ չէր, հիմնականում դաշնակցականներ էին հավաքվել։
Հանրահավաքի մասնակիցները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեցին, որ եկել են պարզապես լսելու՝ քաղաքական որեւէ ուժի նկատմամբ վստահություն չունենալով:
Ելույթներով հանդես եկան Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը։
Իր խոսքում ԱԺ-ի պատագամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ երկրի տնտեսական վիճակին՝ նշելով, որ արտագաղթի, աղքատության ցուցանիշը կտրուկ աճել է այս իշխանությունների օրոք։ Ըստ նրա՝ անցած երկուսուկես տարիների ընթացքում Հայաստանը լքել է ավելի քան 78 հազար մարդ, պաշտոնական տվյալներով աղքատությունը Հայաստանում 35 տոկոս է, ոչ պաշտոնական տվյալներով` 60 տոկոս: Արծվիկ Մինասյանը որպես ստեղծված իրավիճակի լուծում առաջարկում է օր առաջ այս կառավարությանը «տուն ճանապարհելը»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ երկիրը սխալ է կառավարվում եւ դա երկրի անվտանգության վրա չի կարող չազդել:
«Հայաստանը թուլանում է՝ գյուղն ու քաղաքը, ինքը՝ իշխանությունն ու պետությունն է թուլանում, որը կարող է սպառանալիքի բերել», - ասաց Հովհաննիսյանը՝ ու հավելեց, որ Դաշնակցությունը գնում է իշխանափոխության: Այդ նպատակին հասնելու համար, ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի, հայ ժողովուրդը պետք է միասնական ոտքի կանգնի ու պայքարի գործող ռեժիմի դեմ:
ՀՅԴ Գերագույն մարմնի այլ անդամ Արմեն Ռուստամյանն էլ հավելեց, որ իրենք կրկին Ազգային ժողովում բարձրացնելու են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Ըստ Արմեն Ռուստամյանի, հայ ժողովրդի հիմնական պրոբլեմը միավորվելն ու կազմակերպվելն է: Ժողովրդին միավորող շարժում չկա, որն էլ հիասթափության է բերել ու մարդը ստիպված թողնում հեռանում է երկրից: Եթե ամեն մեկը հասկանա, որ իր քվեն ուժ է, չվախենա, չվաճառի, ապա շատ հեշտ կարելի է հասնել իշխանափոխության, հայտարարեց Ռուստամյանը։
Վերջում հանրահավաքի կազմակերպիչները նշեցին, որ իրենք մյուս մարզերում էլ են շրջելու՝ այս գաղափարները քարոզելու եւ մարդկանց միավորելու նպատակով: